Մախաչկալայում մեկնարկել է բռնցքամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշար, որին մասնակցում են 12 երկրներ, այդ թվում նաեւ՝ Հայաստանը:
Արդեն կայացել են առաջին մենամարտերը: Մեր տղաներից հաղթանակ տարել են Վլադիմիր Մարգարյանը՝ 69 կգ քաշային կարգ, Արթուր Վարդանյանը՝ 60, Հովհաննես Բաչկովը՝ 64: Մեր թիմն ունեցել է նաեւ մեկ կորուստ՝ պարտվել է 75 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ այսօր ռինգ մտնելու են 56 կգ քաշայիններ Հենրիկ Մոքոյանն ու Գառնիկ Հարությունյանը, ինչպես նաեւ Արամ Իքիլիմյանը՝ 91 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ google-ի