Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը պաշտոնապես հայտարարել է, որ շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու հավակնորդ, հնդիկ Վիշվանաթան Անանդը ստորագրել են աշխարհի թագի համար մրցամարտի անցկացման պայմանագիրը:
Գրոսմայստերներն աշխարհի չեմպիոնին որոշելու են Սոչիում, նոյեմբերի 7-ից 27-ը: Մրցամարտի բացման արարողությանը ՖԻԴԵ-ն հրավիրելու է Նորվեգիայի եւ Հնդկաստանի վարչապետերին, ինչպես նաեւ աշխարհի բոլոր նախկին չեմպիոններին:
ՖԻԴԵ-ն շնորհակալություն է հայտնել կողմերին եւ մասնակիցներին ու շախմատային աշխարհին մաղթել գերազանց մրցամարտ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ article.wn.com-ի