Տաշքենդում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցագորգը տրամադրվել է կանանց:
Հայաստանն այստեղ ներկայացնում է միայն 69 կգ քաշային Կարինե Շադոյանը: Վիճակահանությամբ Կարինեի մրցակիցը որակավորման փուլում Չինաստանը ներկայացնող Ժու Ֆենգն էր, որին էլ մեր մարզուհին տանուլ տվեց եւ այս քաշայինների մրցապայքարի ավարտին 24 մասնակիցների մեջ զբաղեցրեց 15-րդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ