Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանափոխության միակ հնարավոր ճանապարհը

Սեպտեմբեր 10,2014 10:25

Բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկուն, երբ նա հայտնվել էր էմիգրացիայում` Միացյալ Նահանգներում, լրագրողներից մեկը հարցրել է` ո՞րն է մարդկության ամենամեծ թշնամին: Սպասվում էր, հավանաբար, որ Բրոդսկին դառը խոսքեր կասի խորհրդային իշխանության մասին: Բայց բանաստեղծի պատասխանն ավելի բարդ էր. «Մարդկության ամենամեծ թշնամին կոմունիզմը չի, սոցիալիզմը կամ կապիտալիզմը չեն, այլ մարդկային սրտի, մարդկային երեւակայության գռեհկությունը» (նա օգտագործել է «вульгарность» բառը):
Եվ իսկապես. պատկերացրեք հայաստանցի իշխանամետ պատգամավորի կամ նախարարի «միջին թվաբանական» կերպարը: Մինչեւ ո՞ր սահմաններն է սփռվում նրա երեւակայությունը՝ գնալ գործի, մի կերպ այդ գործն անել, այս կամ այն ճանապարհով «փող շինել», հետո գնալ «քյաբաբնոց», մի կուշտ ուտել-խմել: «Ձեր ինչի՞ն է պետք փողը, Շուրա,- հարցնում էր Օստապ Բենդերը,- չէ՞ որ դուք երեւակայություն չունեք»:
Ինչո՞ւմ է տեսնում իր առաքելությունը «միջին թվաբանական» հայ ընդդիմադիրն այսօր կամ 5, 10, 20 տարի առաջ: Պահանջել նախագահի անհապաղ հրաժարականը. «Օր առաջ այդ իշխանությունները պետք է հեռանան՝ երկիրը կործանումից փրկելու համար»՝ սա է ավելի քան 20 տարի ընդդիմության «կրեդո»-ն: Ի պատասխան՝ իշխանությունը, դրսեւորելով ի՛ր «սրտի գռեհկությունը», ասում է՝ «Ահա, նրանք ուզում են մեզնից մեր քյաբաբը խլել եւ իրենք վայելել»: Դա չափից դուրս պարզունակ բացատրություն է՝ ընդդիմության մեջ կան, իհարկե, «քյաբաբասերներ», բայց կան նաեւ ազնիվ, նույնիսկ ժուժկալ մարդիկ:

Գլխավոր խնդիրն այստեղ երեւակայության պակասն է. ընդդիմադիրները՝ թե՛ այսօրվա, թե՛ երեկվա, չեն պատկերացնում, թե ինչով կարող են զբաղվել՝ բացի նախագահի անհապաղ հրաժարականը պահանջելուց: Այստեղ կա նաեւ ծուլության տարր՝ որեւէ այլ բան պահանջելու համար պետք է ուղեղին «զոռ տալ», կարդալ, ուսումնասիրել, հաշվարկներ անել՝ ո՞վ դրա հավեսն ունի: Կա նաեւ չհասկացված լինելու վախը. եթե ամեն օր չասենք՝ «հանցավոր իշխանությունը», ժողովուրդը կմտածի, թե մենք ծախված ենք, իսկ մեզնից սպասվում են վճռական գործողություններ:

Այսինքն՝ մեր քաղաքական վերնախավն աշխատում է «թիրախային լսարանի» համար, որը նույնպես երեւակայության հետ խնդիրներ ունի՝ «ախ, ե՞րբ է գալու այն իշխանությունը, որը մեզ բարեկեցություն եւ աշխատանք կտա, իսկ ավելի լավ է՝ փող կբաժանի»: Հույսը, հետեւաբար, դրվում է տգիտության եւ բնազդների վրա, իսկ այդպես հնարավոր է փոխել անձերին, բայց ոչ՝ իշխանությունը՝ որպես համակարգ: Համակարգը կարող է փոխել գիտակցության որոշակի մակարդակ ունեցող հասարակությունը:

Վերջում եւս մի մեջբերում՝ այս անգամ ռուս դասական Լեւ Տոլստոյից. «Կառավարության ուժը հիմնված է ժողովրդի տգիտության վրա, եւ նա գիտի դա, եւ հենց այդ պատճառով միշտ պայքարելու է լուսավորչության դեմ: Ժամանակն է, որ դա մենք հասկանանք»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (24)

Պատասխանել

  1. Garegin says:

    Պարոն Աբրահամյան, իմ կարծիքով ինչպես ընդիմության թույլ կամ ուժեղ լինելու, այնպես էլ հասարակության ինչ-որ մասի տգիտության գործոնները հիմք չեն տալիս այսօրվա իշխանություններն կառավարման այս ձևով առաջնորդվելու համար: Թույլ չեն տալիս, քանի որ մենք, մեր այսպես կոչված հարևանների հետ լուրջ խնդիրներ ունենք, մեր երկրի տնտեսությունը հեռու է զարգացող տնտեսութուն լինելուց, արտագաղթի կանխմանն ուղղված քայլեր չկան կամ չեն գործում, սահմանամերձ գոտիներում բնակչությանն աշխատանքով ապահովելու համար փաստացի կառավարությունը ծրագիր չունի, ինչն էլ որպես հիմնական պատճառ է հանդիսանում այդ բնակավայրերի դատարկման համար: Այս ամենի վառ ապացուցը վերջին շրջանում վարչապետի Տավուշ կատարած այցն էր, որի ընթացքում ստեղծված իրավիճակից բխող կառավարության ծրագրերից խոսելու փոխարեն, նա խոպանից եկած փողատիրոջ նման ինչ-որ բաներ էր խոստանում, որոնց կարիքը, ինչ խոսք նույնպես կան, սակայն դրանք լուծումներ են տալիս մասնակի, այլ ոչ թե ընդհանուր հարցերի, և ի վերջո այսօրվա իշխանությունների վերարտադրությունն ապահովող կադրային քաղաքականությունը: Ի դեպ կադրային ռեզերվին վերաբերվող Ձեր հոդվածի իմ մեկնաբանությունում Տավուշում առկա պատկերը՝ես ներկայացրել եմ, հիմնականում կապված մարզային իշխանությունների փաստացի անգործության հետ, ինչպես սահմանի լարված իրավիճակների ժամանակ, այնպես էլ դրանից հետո: Համամիտ եմ, որ համակարգը կարող է փոխվել միայն հասարակության գերակշիռ մասի մոտ գիտակցության որոշակի մակարդակի առկայության պարագայում, սակայն մեր երկրում և ընդհանուր տարածաշրջանում առկա խնդիրներն այլ մոտեցում են թելադրում:
    Եթե ՀՀ իշխանությունները ինչպես ներկայացված, այնպես էլ նմանատիպ այլ խնդիրների առկայության պայմաններում շարունակելու են հենց այսպես ղեկավարել. ուրեմն նրանք կամ հայի տեսակի հետ ընդհանրապես կապ չունեն, կամ մեզ թշնամի երկրների շահերին են ծառայում, կամ վաղուց դեգրադացվել ու տեսակափոխ են եղել:

  2. Լավատես says:

    Ժողովրդի միայն հինգ տոկոսն է որոշում, թե որ ուղղությամբ կգնա ժողովուրդը: Եթե այդ հինգ տոկոսի մեջ ազնվացեղ մարդիկ՝ իրենց պատասխանատվության զգացումով ժողովրդի ճակատագրի հարցում, կազմեն ղեկավարության երկու երրորդը, իսկ մնացած մեկ երրորդը կազմեն այսօրվա մակարդակի ղեկավարները, դա լավագույն տարբերակն է զարգացման եւ իշխանության դիմադրողականությունը բարձր պահելու համար: Եթե պետք է այլ երկրներ գրավել.. նույն թվաբանությունն է: Բնական է, ամենաբարդ եւ հիմնական խնդիրը՝ ինչպե՞ս ազնվացեղ մարդկանց ապագայում երկու երրորդ ապահովել՝ հաղթելով ապագայում մեկ երրորդի ներկայացուցիչներին:

    • Լավատես says:

      Առանց հաղթանակների իշխանական կուսակցությունների նկատմամբ ոչ մի կուսակցություն կամ շարժում իրավունք չունի կոչվել ընդդիմություն։ Թող լինեն թեկուզ փոքր, բայց շատ լավ կազմակերպված հաղթանակներ։ Քանակը որակի կվերածվի։

  3. Մարդ says:

    Ինձ թվում է որ ընդիմությունը շարժվում է «Ստեփան Կարպման-ի եռանկյունի » մոդելով որպես «փրկիչի» դերում ..
    Դա է վկայում ամեն օր՝ «հանցավոր իշխանությունը» ասելու մոլուցքը եվ ժողովրդին պահում անվերջանալի «տուժողի» դերում.
    Պետք է ժողովւրդը նախ իրեն անվերջանալի «տուժողի» դերից դուրս գա.
    Որտեղ-Որտեղ , բայց Հայստանում ընդիմության երեվակայության պակաս հաստատ չկա.

  4. Զավեն says:

    Պարոն Աբրահամյան,Ձեր “իշխանափոխության միակ ճանափարում” դուք ինքներդ մոլորվեցիք Ձեր սեփական մտքերի մեջ:Իսկ ինչ վերաբերվում է Տոլստոյի խոսքերին,ապա դա չի վերաբերվում մեր իշխանությանը,նրանք թքած ունեն կիրթ ես դու թե ոչ:Նրանք իրենց նման վայրենիներից են վախենում,ինչպիսինն է Պուտինի վարչակազմը:Մեզ մոտ ժողովուրդն ավելի կիրթ է, քան թե իշխանությունը և ինչքան էլ պարադոքսալ չհնչի,կիրթ հասարակությունը, դա մեր իշխանությունների ամուր հողն է,պարզապես իշխանության խնդիրն է արգելել այդ կիրթ մարդկանց մուտքը դեպի իշխանության որևէ լծակ:

    • Արսեն says:

      Ա. Աբրահամյանը «ակադեմիկոս» Լիսենկոի ջերմ կողմնակից է։ Նա նույնպես համոզված է, որ հնարավոր է ցանել աշորա և հավաքել ցորենի առատ բերք՝ ամեն ինչ կախված է «դաստիրակությունից»..)))..
      Շտապում եմ տեղեկացնել՝ որ եթե, ասենք Տարոն Մարգարյանը դանակ պատարաքազով ուտել չգիտի, և դուք նրան դանակ-պատարաքաղով ուտել սովորեցնեք… դրանից նա չի դադարի ուտել քաղաքի բյուջեն, ընդհամենը բյուջեն կուտի՝ դանակ-պատարաքաղով ..)))..
      Ւսկ եթե ինչ-որ մեկը տանը ուտելու բան չունի, նույնիսկ եթե ինքը դանակ-պատարաքաղով ուտելու պրոֆեսոր է, մեկ է՝ ուտռլու բաբ չկա…)))…
      Ձեր կենացը…))))…

  5. ՀՀ քաղաքացի says:

    Այո..Կառավարության ուժը հիմնված է ժողովրդի տգիտության վրա, եւ նա գիտի դա, եւ հենց այդ պատճառով միշտ պայքարելու է լուսավորչության դեմ: Դրա համար էլ պատգամավոր են դառնում ամեն տեսակ ՇՄԱՅՍ-ները…

  6. Արսեն says:

    Դա իշխանափոխության միակ տարբերակը չի։
    Կա նաև իշխանափոխության անհատական տարբերակ։ Մասնավորապես՝ իմ համար հիմա երկրի նախագահը Սերժ Սարգսյանը չէ, իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն չէ, երկիրն էլ՝ ավազակապետություն չէ..))..
    Իսկ ով ումից Հայաստանուձ կխլի «քյաբաբը», հիմա ես դա նայում եմ որպես մի զվարճալի հեռուստասերիալ…)))…
    Եթե «Համակարգը կարող է փոխել գիտակցության որոշակի մակարդակ ունեցող հասարակությունը», և քո անձնական մակարդակը ավելի բարձր է քան «գիտակցության որոշակի մակարդակը», ինչ գործ ունես ժամանակ ես կորցնում կյանքդ «գիտակցության ցածր մակարդակ ունեցող հասարակություն»ում մաշելով?
    Կան արդեն հասարակություններ որտեղ քո ցանկացած փոփոխությունները տեղի են ունեցել՝ տեղափոխվիր այնտեղ և աշխատիր առաջ բրդել մարդկության հասած ամենաառաջավոր գիծը, ոչ թե ինչ որ երրորդ կարգի «գիտակցության ցածր մակարդակ ունեցող» մարդկանցով զոնայում, «ծափիկ-ծափիկ, ծիրանիկ՝ «գիտակից հասարակություն» դասավանդել։
    Մի խոսքով, կարող ես՝ Միլանի օպերայում երգիչ եղիր, ոչ թե Դդմաշեն գյուղում երգեցողության դասատու, որը բողոքում է, որ հովիվների երեխաները նոտաներից բան չեն հասկանում…)))..
    Այսպիսով՝. «Ձեր ինչի՞ն է պետք փողը, Շուրա, չէ՞ որ դուք երեւակայություն չունեք»:..)))…

    • Կարապետ says:

      Հիմա դու գտնում ես, որ քո կյանքում ավելի շատ բանի ես հասել, քան Ա. Աբրահամյա՞նը: Ու էն, որ դու ապրում ես Ֆրանսիայում (իսկ ապրում ես ընդեղ թե չէ, էտ ուրիշ հարցա) խոսում է նրա մասին, որ ունես գիտակցության գերբարձր մակարդա՞կ: Եթե մարդ Դդմաշեն գյուղում երգեցողության ուսուցիչ է, ուրեմն ավելի ցածր կարգի մարդ է, քան դու՚՞:
      Դուխտ չգցես, օրերից մի օր կինքնահաստվես…երևի…

      • Արսեն says:

        Իմ պատասխանը ենթարկվեց «մոդերացիայի», այնտեղ կար քո հարցերի պատասխանը, որը հաճելի չէր Ա Աբրահամյանին…
        Այնպես, որ դու զրկվեցիր պատասխանից…)))..

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Հարգելի Արսեն, իմ մասին կարող եք գրել ինչ ուզում եք, եւ, ինչպես տեսնում եք, բոլոր քննարկումներում Ձեզ անձնական հարձակումներն իմ հասցեին հրապարակվում են: Սակայն երբ Դուք վիրավորում եք մյուս ընթերցողներին (իմպոտենցիա եւ այլն), նրանք էլ նույն ոգով կարող են պատասխանել Ձեզ, եւ քննարկումը դուրս կգա բնականոն վիճակից: Այնպես որ, խնդրում եմ, Ձեր վիրավորանքները հասցեգրեք ինձ:

          • Արսեն says:

            Եղավ…

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Հիմար շալվարի մասն էլ ուղղեք, խնդրեմ

          • Արսեն says:

            իմիջայլոց՝ ջնջել եք միջանկյալ հարց ու պատասխանները և ստացվել է.
            – խնդրում եմ, Ձեր վիրավորանքները հասցեգրեք ինձ:
            – Եղավ… …))))…
            «Եղավը» վերաբերվում է իմ պատասխանում, ձեր գնահատմամբ ընթերցողներին ուղղված վիրավորանքներ ուղղելուն ( դա ձեր սուբյեկիվ գնահատումն է, որը չեմ վիճարկի), ոչ թե «իմ վիրավորանքները ձեզ հասցեագրելուն» …))))…
            Կոնկրետ ձեզ ես չեմ դիտում որպես Արամ Աբրահամյան – մարդ, որին անձնապես կարող եմ վիրավորել կամ գովաբանել։ Դուք իմ համար, որոշակի տեսակետ արտահայտող թերթի խմբագիր եք։ «Հարձակման» ենթարկվում են ձեր որոշակի մտքերը, բայց ոչ դուք… անձնապես…

          • Մարդ says:

            Վիրավորանքները ձեր վրա չեն ազդում Պարոն Աբրահամյան ???

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Ոչ, վիրավորանքը բնութագրում է նրա հեղինակին, ոչ թե հասցեատիրոջը:

  7. Արսեն says:

    Հարցերի համար շնորհակալ եմ։
    Ւմ նպատակը Ա. Աբրահամյանի հետ մրցակցության մեջ մտնելը չէ՝ թե ով ինչ է հասել։
    Բայց երբ դու ասում ես, որ հասարակությունը չունի համապատասխան մակարդակ, ես հարց եմ տալիս՝իսկ ով ունի?
    Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը…)))…
    Հասարակությունը՝ չունի, իշանությունը՝ բնականաբար չունի (այլապես համակարգային փոփոխության հարց չէր դրվի)։ Բոլորին էլ պետք է «դաստիրակել»։ Ւսկ ով է դաստիրակում? Ա. Աբրահամյանը…)))…
    Ես կարդում եմ հոդվածը և տեսնում եմ Ա. Աբրահամյանի կոչը …
    «Հասարակություն հեղափոխության մասին չմտածես, դու դրան պատրաստ չես քո գիտակցական մակարդակով, «ընդդիմություն» չասես, նրանք պատրաստ չեն, «իշխանություն» չանհանգստանաս։ Դուք բոլորդ դեռ պետք է կրթվեք։ Բաժանորդագրվեք «Առավոտ» թերթը …))))…»
    Ես էլ ասում եմ, «եթե ունես այդքան բարձր մակարդակ, ինչու ես մանրացել Հայաստանում թերթ հրատարակելու աստիճանի? Լուրջ գիտահետազոտական աշխատանքով զբաղվի համապատասխան միջազգային կազմակերպություններում, Հայաստանը քո մասշտաբի համար ոչ ֆինանսական հնարավություններ ոչ էլ համապատասխան «մարդկային որակներ» չունի (ըստ քեզ)։
    Օղ արեք ձեր …(արգելված է ցենզուրայի կողմից)…, պարոնայք երդվյալ «խելոքներ»՝ հասարակությունից (ընտրողից) բողոքել չկա։ Եթե դուք ձեզ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ բարձր եք դասում, ուրեմն հասարակության անկրթության համար դուք եք մեղավոր։ Կարող եք բողոքել միայն Ձեզանից։
    Ւսկ հետաձգել հեղափոխությունը որովհետև պատրաստ չես, նույնն է ինչպես իմ հայրը հետաձգեց ամուսնությունը, որովհետև հոգեբանորեն երեխա ունենալու պատրաստ չէր …))))… Ւմ հայր էլ շատ երկար մտածեց մինչև իմպոտենտ դարձավ …))))…
    (պարբերությունը ուղղված է Ա. Աբրահմյանի հորդորով)
    Քանի որ ես գնացել եմ Հայստանից, ես իրավունք ունեմ քեզ քննադատել, որովհետև 1997 թվից հետո, իմ ոչ մի արարքը ՉԻ ՎԱՏԱՑՐԵԼ Հայաստանում տեղի ունեցածը։ Գործող անձը ԴՈՒ ես, հետևաբար՝ պատասխանատուն նույնպես ԴՈՒ ես։
    Իսկ ես ունեմ գերցածր մակարդակ, հիմնական գործս Պեր-Լաշեզում ողորմություն հավաքելն է, մեկ-մեկ աշխատում եմ խոզանոցներում և սուպերմարկետներից գողություն եմ անում…
    Բայց դա իմ ասածի իմաստը փոխում է?…)))…

  8. Մարդ says:

    «Ձեր ինչի՞ն է պետք փողը, Շուրա,- հարցնում էր Օստապ Բենդերը,- չէ՞ որ դուք երեւակայություն չունեք»:
    Ինչպես տեսանք վերջը Շուրան իր ջեպկիրությունը արեց չնայած որ «կյանքում երջանիկ լինելու համար Օստապ Բենդերը նրան բավարար փող էր տվել.
    Այսինքն ջեպկիրության էֆեկտը դառել էր նրա երեվակայական երջանկության չափանիշ .
    Իսկ ինչի էֆեկտն է հայաստանցի իշխանամետ «քյաբաբասեր» պատգամավորի երեվակայական երջանկության չափանիշը , դա արդեն ինքներդ դատեք.

  9. Ես ընդիմադիր եմ,սակայն Նախագահի հրաժարականը չեմ պահանջում,քանզի համոզված չեմ,որ պիտի ավելի լավը գա,կամ թե կարգ ու կանոն պիտի լինի:Բացատրեմ՝մի բատրակ աշխատում էր իր տիրոջ մոտ:Տերը անգութ էր,գիշեր ցերեկ աշխատացնում էր էս մարդուն:Կարճ՝ բատրակը խնդրեց Աստծուն ,եւ Աստված առավ էս բիրտ տիրոջ հոգին:Եկավ տիրոջ որդին:«Թե դրել ես,արի տար»…էս նոր տերը իր դաժանությամբ գերազանցեց հորը:Կարճ՝ մի օր էլ եկեղեցում էս նոր տերը տեսավ,որ բատրակը խնդրում է Աստծուն,որ իր տիրոջը երկար կյանք տա:Մոտեցավ,ու ասաց բատրակին,-ես քեզ գիշեր,ցերեկ աշխատացնում եմ,հաց ու ջուր չեմ տալիս ու դու հիմա աղոթում ես ինձ համար՞: Բատրակն ասում է,-փառքդ շատ լինի տեր ջան,դու չգիտես,թե քո հայրը ինչ գազան էր,ես խնդրեցի Աստծուն եւ նա առավ հորդ հոգին,բայց ես հո չգիտեի,որ դրանից հետո դու ես գալու…: Չէ ախպես,թող մեր նախագահը մնա…

    • Արսեն says:

      Ապրես, խելոք բատրակ ես..)))…

    • Խաչատուր says:

      Հարգելի Նուբար Ասլանյան, կներեք, երկու բան շփոթել եք: Մեկը որ դա վարդան Այգեկցու առակն է ու էդտեղ բատրակ չկա ու անիծող պառավա: Մյուսը որ թագավորն ու պրեզիդենտը իշխանության տարբեր ինստիտուտներ են: Թագավորից հետո միշտ տղան է նստում, պրեզիդենտին ընտրում են, կարա և խելացի բատրակը ընտրվի:

  10. Խաչատուր says:

    Պարոն Աբրահամյան, Ձեր արած աուդիտը քաղաքական դաշտին առնչվող և եզրակացությունները հատկապես ես կգնահատեի 10+ով 10 բալանոցի դեպքում: երևակայության պակաս ու ծուլությւոն… շատ տեղին է ասված: Ձեր կորեկտությունը ավելի հզոր քանթե որոշ քոմենթների հայոյախառն ծակ փլիսոփայությունը՞: Նման բան ես էլ թույլ տվեցի կարծրատիպերի նյութի հետ կապված: թեպետ ձեր հետ համաձայն չէի, բայց չպետք է ինձ ոչ կոռեկտ պահեի, որի համար ներողություն եմ խնդում: եթե չեք ալարում ու արժեքավոր բաներ եք գրում, ուրեմն մենք պետքա գնահատենք ու ոգևորվենք: Աստված ձեր հետ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930