Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այն՝ ինչ չի ցուցադրվի «Սարգսյանական ժամանակներ» ֆիլմում

Սեպտեմբեր 10,2014 13:30

Վերջերս ցուցադրված «Քոչարյանական ժամանակներ» ֆիլմը տարբեր կերպ մեկնաբանվեց հասարակության կողմից, հիմնականում դժգոհությունները վերաբերում էին նրան, որ չմատնանշվեցին սպանություններն ու այլ մեղսագործություններ, որն իրականացվել է ՀՀ երկրորդ նախագահի օրոք:

Իսկ ի՞նչ արձագանք կունենար ֆիլմը, եթե նկարահանվեր Սերժ Սարգսյանի մասին, այսինքն՝ ինչ չէր լինի այնտեղ, եւ այդ ո՞ր փաստերը չէին արձանագրվի, բայց հասարակությունն այն կմատնանշեր՝ իբրեւ բացասական: Օրինակ, էպոսագետ Վարդան Սեդրակյանի ազատազրկման դեպքը «կտեղավորվե՞ր» բացասականի շրջանակներում: «Առավոտի» հարցին պատասխանելով՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը հետեւյալն ասաց. «Վարդան Սեդրակյանն այդ ամեն ինչում չէր տեղավորվի, նրա մասին այս տարիներին արդեն մոռացել են նույնիսկ լրագրողները, բայց կան ավելի հետաքրքիր բաներ մեր հարգարժան, տարբեր աստիճանի չինովնիկների, պատգամավորների եւ այլնի վարքագծի հետ կապված, որոնցից մինչ օրս չի կարողանում, կամ չի ուզում ազատվել Սերժ Սարգսյանը»:

Հաջորդ հարցին էլ՝ նախագահներից ո՞վ է ավելի շատ քննադատության արժանի՝ բացասական վարքագծի առումով, Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Ինձ համար երեք նախագահի պարագայում էլ կան խնդիրներ, բայց ոչ հավասարապես, քանի որ նրանք հավասար չեն պաշտոնավարել: Յոթ տարի Լեւոն Տեր-Պետրոսյանն է պաշտոնավարել, տասը տարի՝ Ռոբերտ Քոչարյանը եւ հինգ տարի՝ Սերժ Սարգսյանը: Երեքի դեպքում էլ եղել են ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ: Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում են ինչ-որ բաներում, եւ իրոք դա օբյեկտիվ էր, այսինքն՝ երկիր էր փլվել, երկիր էր կառուցվում, եւ մեղադրել, որ մութ ու ցուրտ է, այն պարագայում, երբ պատերազմ ենք հաղթել այդ տարիներին ու դա չշեշտել, կարծում եմ՝ սխալ է: Բայց եւ չնշել, որ ամեն ինչի հիմքում կոռուպցիա էր, կամ չնշել այն մականունավորներին, որոնք պառլամենտում էին, թեեւ այն ժամանակ մականունավորները քիչ էին, ամեն դեպքում սերմերն այն ժամանակ են ցանվել ու սա չեմ կարող չասել: Ռոբերտ Քոչարյանի մասին ավելացնելու բան չունեմ, այդ ֆիլմից հետո բոլորը գրեցին, թե ինչը չեն ցույց տվել: Սերժ Սարգսյանի դեպքում էլ՝ շատ բան կարող եմ ասել, մեկը նշեցի, էլի կարող եմ ասել, բայց բոլորն էլ տեսնում են՝ ինչ է կատարվում, ու դա է մեր իրականությունը»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930