Խորհրդարանական քառյակի համատեղ հանրահավաքի օրը եւ օրակարգը դեռ պարզ չէ: Կհնչե՞ն, արդյոք, հանրահավաքում հրաժարականների պահանջներ` Քառյակի նիստի ավարտից հետո լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ բովանդակային հարցերի մասին քննարկումներ դեռ չեն եղել: Ամեն ինչ կհստակեցվի առաջիկա քննարկումներում: ՀՅԴ խմբակցության ղեկավարը նաեւ հայտարարեց, որ առավել կարեւոր է, թե ի՞նչ է լինելու կամ ի՞նչ են անելու Քառյակի ուժերը հանրահավաքից հետո: Սակայն, այդ հարցերի պատասխանները նույնպես չհնչեցին: Դարձյալ բովանդակային քննարկումների ժամանակ կհստակեցվի:
Այսօր խոսակցություններ էին պտտվում, որ ՀՅԴ-ն,սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Քառյակի մյուս անդամների հետ ունեցած տարաձայնությամբ պայմանավորված, պատրաստվում է լքել Քառյակի համագործակցության ֆորմատը: Արմեն Ռուստամյանը փարատեց լրագրողների մտահոգությունները` նկատելով, որ այսօրվա նիստում քառյակում յոթ կետի շուրջ համաձայնության են եկել. «Քառյակը յոթ կետով քառյակ է»:
Այլ մանրամասները` քիչ ուշ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ