Սեպտեմբերի 9-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1997 թ. ծնված Տիգրան Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, 1991 թ. ծնված Գարիկ Բ.-ն գարեջրի շշի ապակյա կոտրած բեկորով հարվածել է Տիգրան Մ.-ի պարանոցին:
Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն