2012թ. օլիմպիական խաղերում ձյուդո մարզաձեւում չեմպիոն է դարձել Արսեն Գալստյանը: Դա Լոնդոնի օլիմպիական խաղերում Ռուսաստանի ընտրանու նվաճած առաջին ոսկե մեդալն էր:
Արսենը սերում է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղից: Սահմանամերձ գյուղում, համայնքային կենտրոնից ոչ հեռու հառնում է Արսեն Գալստյանի մեծ նկարը: Լուսանկարին կից մակագրությունը ռուսերեն լեզվով է:
Արսեն Գալստյանը Ներքին Կարմիրաղբյուրում ծնվել է 1989թ., 1996-ին նրանց ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան: Հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին Ներքին Կարմիրաղբյուրն ունեցելէ 17 զոհ, Արսեն Գալստյանի հայրական, երկհարկանի տունն 1992թ. ամբողջությամբ այրվել է ադրբեջանական ռմբակոծությունից:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Էդ ռուսերէն գրածը թարգմանէք, մենք էլ հասկանանք: Ես դպրոցը կիսատ եմ թողել, հայերէնից բացի ուրիշ լեզու չգիտեմ,,