Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում հրազենից ստացած վիրավորումից մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող, 22-ամյա Սամվել Հարությունյանը Մանկավարժական համալսարանի Ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ էր, զորակոչվել էր նախորդ տարվա հունիսին։
Սամվելի հարեւանները NEWS.am-ին պատմեցին, որ թեեւ դեռ պարզ չեն նրա մահվան հանգամանքները, բայց իրենք վստահ են, որ Սամվելը չէր կարող ինքնասպանություն գործել, քանի որ շատ հավասարակշռված երիտասարդ էր։
«Շատ դաստիարակված, կիրթ, արտակարգ ընտանիքի երեխա էր։ Երբեք կռիվների չէր մասնակցում։ Ոչ մի անշնորք բառ, անշնորհք շարժում, վատ բան չենք տեսել իրենից։ Չենք հավատում, որ նման բան կարող էր տեղի ունենալ։ Ոնց որ կինո լինի»,- պատմեց հարեւանուհիներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը։
Սամվելն ընտանիքի միակ արու զավակն էր, ուներ մեկ քույր, հայրն էլ պաշտոնաթող փոխգնդապետ է։
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` News.am-ի կայքում