Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն հայտնել է, որ վերջին 4 օրերի ընթացքում հաջողվել է 1200 ուկրաինացի ռազմագերու ազատել, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Վերջին 4 օրերի ընթացքում մեզ հաջողվել է 1200 հոգու ազատել գերությունից », – ասել է Պոռոշենկոն Մարիուպոլում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով:
Բացի այդ, երկրի ղեկավարը հայտնել է, որ կիրակի օրը իրենց հաջողվել է շրջափակումից դուրս բերել 33 ուկրաինացի զինվորականների, որոնք գերի չէին ընկել:
Սեպտեմբերի 5-ին Մինսկում Ուկրաինայի արևելքի անջատականների և Կիևի ուժերի միջև հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն, ըստ նախագահի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոյի, երբ Պոռոշենկոն ժամանել է Մարիուպոլ, աշխարհազորայինները կրակ են բացել Կիևի ուժերի դիրքերի վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ