Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Դուք ստել եք, կխնդրեի, որ մյուս անգամ ավելի անկեղծ լիենք եւ չստեք»

Սեպտեմբեր 08,2014 17:46

«Այս նախագիծը ուրբաթ օրը բնապահպանական եւ գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է, բնապահպանության նախարարության ներկայացուցիչչն ասաց, որ այս նախագիծը քննարկվել է նաեւ ՀԿ-ների հետ: Ընդմիջմանը ՀԿ ներկայացուցիչները մոտեցան եւ ասացին, որ այն չի քննարկվել ՀԿ-ների հետ, ասացին, որ այս նախագիծը մի շարք վտանգավոր դրույթներ է պարունակում: Այս նախագծով ավելի է վատթարանալու վիճակը, եւ հանրությունը հնարավորություն չի ունենալու գնահատել, թե ինչպես է փոխվելու միջավայրը, օրինակ, շինարարության դեպքում»,– այսօր ԱԺ-ում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքերով՝ «Կառավարությունը պետք է լինի անկեղծ եւ ասի, որ այս նախագիծը քննարկման առարկա չի դարձել: Պետք է ԱԺ-ում տեղի ունենային լսումներ, որպեսզի մասնագետներն իրենց կարծիքը արտահայտեին, որ իրենց կարծիքի հիման վրա էլ մենք կազմեինք մեր կարծիքը: Կխնդրեի, որ մյուս անգամ ավելի անկեղծ լիենք եւ չստեք: Ինձ ասացին, որ դուք ստել եք, այս նախագիծը չի քննարկվել: Հանձնաժողովի քննարկմանը դուք այլ նախագիծ եք բերել, քննարկել եք մի ուրիշ նախագիծ»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո կոչ արեց հարգալից լինել միմյանց նկատմամբ ԱԺ դահլիճում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930