Սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը։
Կարեն Միրզոյանը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել նման փոխայցելությունների կարևորությունը՝ երկկողմ կապերի շարունակական զարգացման ու ամրապնդման գործում։ Այս համատեքստում ԼՂՀ արտաքին գործերի նախարարն անդրադարձ է կատարել 2013թ. Ստեղծված Արցախ-Ֆրանսիա Բարեկամության շրջանակի գործունեությանը և բարձր գնահատել նրա կողմից տարվող աշխատանքներն Արցախ-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման և Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Ֆրանսիայի միջև տարբեր բնագավառներում համագործակցության օրակարգն ընդլայնելու հնարավորություններն ու հեռանկարները:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլի և մի շարք տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Կարդացեք նաև
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ