Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն ՄԻԵԴ վճիռներով իր քաղաքացիներին 570 000 եվրո փոխհատուցում է տվել. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 08,2014 17:15

Ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներով առ այսօր Հայաստանի իշխանությունները քաղաքացիներին վճարել են 570 000 եվրոյին համարժեք դրամ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը:

«Այն վճիռներով, որոնցով ՀՀ-ի կողմից խախտում է արձանագրվել, քաղաքացիների կողմից պահանջվել է շուրջ 16 մլն եվրոյին համարժեք փոխհատուցում»,- ասաց նա` հավելելով, որ թեև ԵԴ-ն բավարարել է միայն 570 000 եվրոյի պահանջը, բայց սա ևս ՀՀ-ի նման երկրի համար բավական մեծ գումար է:

Ի դեպ, այս գումարը գոյացել է ընդհանուր առմամբ 49 վճիռների բավարարման արդյունքում: Իսկ փոխհատուցման ամենամեծ չափը, որը ԵԴ-ն պարտադրել է ՀՀ-ին վճարել իր քաղաքացիներին, եղել է 120 000 եվրոյին համարժեք դրամ:

Արտյոմ Սեդրակյանը համեմատության համար բերեց մի շարք երկրների օրինակներ, որտեղ ԵԴ վճիռներով փոխհատուցված գործերի գումարները կազմել են մի քանի միլիոն եվրոյին համարժեք ազգային արժույթ:

«Ուրախությամբ կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ մենք չունենք թեկուզ 1 դրամ, որ չի փոխհատուցվել քաղաքացիներին` ԵԴ վճիռներով»,- ասաց մեր զրուցակիցը:

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո» -ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930