Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոկա-Կոլա»-ն իր 10 միլիոն դրամի ներդրմամբ պատմության մեջ է գցել Սամվել Բալասանյանին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 08,2014 17:12

«Կոկա-կոլա» ընկերությունը «Առողջ ապրելակերպ» ծրագրի շրջանակներում պատրաստվում է բարեկարգել ու սպորտային թանկարժեք գույք տեղադրել Գյումրու թիվ 37 դպրոցի բակի մոտակայքում:Ավելի ստույգ՝ այն հատվածում, որը հարակից է դպրոցի ֆուտբոլի դաշտին: Այս ընկերությունը պատրաստվում է 10 միլիոն դրամի ներդրում կատարել, սակայն, Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաների դժգոհելով, թիվ 37 դպրոցի տնօրինությունը դեմ է կանգնել այս ծրագրին` մտահոգվելով, որ այն կխոչընդոտի դասապրոցեսը: Քաղաքապետարանի պաշտոնյաների հավասարմամբ, հողը համայնքապատկան է, և դպրոցի տնօրինությունը իրավունք չունի արգելք հանդիսանալու: Քաղաքապետարանի գովազդի բաժնի պետ Հարություն Թադևոսյանի ներկայացմամբ՝ «Կոկա-կոլա» ընկերությունը պատրաստվում էր այդ խոշոր չափի ներդրումը կատարել Լոռիում, սակայն իրենք համոզել են վերջիններիս, բերել են Գյումրի ու այժմ նման խոչընդոտի են հանդիպում:

Coca_Cola_4 Coca_Cola_3 Coca_Cola_2 Coca_Cola_1

Մեր հարցին, թե ինչո՞ւ են հատկապես ընտրել այս դպրոցի բակը, ըստ գովազդի բաժնի պետի, ընտրությունը կատարել է «Կոկա-Կոլա» ընկերությունը: Այլապես, ըստ Հարություն Թադևոսյանի, Գյումրու քաղաքապետը պատրաստ էր ներդրման համար այլ տարածք տրամադրելու:

Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հակոբյանն էլ պարզաբանեց, որ հողը համայնքապատկան է, այս առումով դպրոցի տնօրինությունը առարկություններ չի կարող ներկայացնել: «Կոկա-կոլա» ընկերությունը պատրաստվում է կառուցապատել տարածքը, մարզական գույք տեղադրել, որպեսզի թաղի ողջ բնակչությունը օգտվի դրանից: Քաղաքապետարանի այս պաշտոնյայի ասելով, իրենց ու դպրոցի տնօրինության միջև վիճաբանություն չկա, պարզապես տնօրենի միակ առարկությունն այն է, որ շինհրապարակը կխոչընդոտի երեխաների պարապմունքները: Սակայն Արթուր Հակոբյանը հավաստիացնում է, որ իրենք ոչ մի խոչընդոտ չեն ստեղծի աշակերտների դասապրոցեսի համար:

Մանրամասները տեսանյութում:

Դպրոցի տնօրենից այսօր պարզաբանում ստանալ չհաջողվեց, դպրոցի պահակը փոխանցեց, որ նա տեղում չէ, դուրս է եկել, նրանից կփորձենք մեկնաբանություն ստանալ ավելի ուշ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930