Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Բաբակեխյանի որդին ստացել էր 4 կգ ոսկեղեն. ասում է տուժողը

Սեպտեմբեր 08,2014 16:59

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացած տուժող Արտակ Գալստյանի հարցաքննությունը չավարտվեց, քանի որ «Ֆինանսական բուրգի» գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի ինքնազգացողությունը վատացավ այն ժամանակ, երբ ինքը պետք է հարցեր տար տուժողին: Մինչ այդ հարցեր էին տվել մեղադրողը, դատավոր Գագիկ Պողոսյանը եւ պաշտպան Մնացական Սարգսյանը:

Տուժողն ասաց, որ 3 տարի շարունակ տոկոսներ է ստացել: Արթուր Անդրեասյանը, որը «համակարգել» է տարադրամի փոխանակման 3 կետերի աշխատանքները, ինչպես նաեւ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, իրեն մոտ 160-170 հազար դոլարի չափ տոկոսային գումարներ է տվել: Տուժողն ասաց, որ Արթուրը ունեցել է ավազահանք, որի 50% բաժնեմասը հետագայում անցել է իրեն, որը ինքը վաճառել է երրորդ անձի: Այս պահին, ըստ տուժողի, դատական հայցեր կային՝ կապված իրեն պատկանող, սակայն Արթուր Անդրեասյանի կողմից գրավ դրված Փափազյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայում գտնվող տարածքների նկատմամբ: Ըստ տուժողի՝ Արթուր Անդրեասյանի նկատմամբ վստահությունը եղել է ոչ միայն նրա համար, որ նա համակարգել է տարադրամի փոխանակման կետերը, այլ որ նրա եղբայրը՝ Վիլենը եղել է բարձրաստիճան ոստիկան Կարեն Բաբակեխյանի սանիկը, իսկ հայրն էլ՝ Ներսիկ Նազարյանի հետ ունեցել է դարձյալ բարեկամական հարաբերություններ: Արթուր Անդրեասյանին այդ իսկ պատճառով առանձնապես խոշոր չափի գումարներ են տրամադրել Ներսիկ Նազարյանը, մոտ 200.000 դոլար՝ նրա օգնականը՝ Սարգիս Սարգսյանը, Ներսիկ Նազարյանի աներձագը՝ Կարեն Մանուկյանը: Դա է պատճառը, որ նրանք անվարձահատույց տրամադրել են Արթուր Անդրեասյանին իրենց տարածքները:

Երբ «գեներալիտետը» իրենց գումարների վերադարձման համար հանդիպել է Արթուր Անդրեասյանին, Կարեն Բաբակեխյանի որդին՝ Ռուբենը, ըստ այդ տուժողի, իրեն է վերցրել Արթուրի ավտոմեքենան, 4 կգ ոսկի, ինչպես նաեւ այդ ժամանակ տարածքում գտնվող 25-30 հատ կարի մեքենաներ՝ 10 հազար դոլար գումարի չափով: Տուժողն ասաց, որ Արթուրի շրջանառությունը եղել է 9-10 մլն-ի չափ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930