Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովի տրամադրությունը բարձր է. «Պարոն Փոստանջյան, վա~յ, կներեք»

Սեպտեմբեր 08,2014 16:25

 

ԱԺ-ում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի» քննարկման ժամանակ  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Տաճատ Վարդապետյանին դիմելիս ասաց. «պարոն Փոստանջյան» եւ սկսեց ծիծաղել. «Վայ, կներեք»,- ասաց նա:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, որն այդ պահին մոտեցել էր ամբիոնին՝ օրինագծի մասին իրենց տեսակետը հայտնելու՝ արձագանքեց. «Այսօր շատ բարձր տրամադրության մեջ եք»:

Տիկին Սարգսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը այս տեսքով օրինագծին կողմ չի քվեարկելու: Նա առաջարկեց հանրային քննարկումներ հրավիրել, ինչպես խոստացել են, որովհետեւ օրինագիծը բարդ մասնագիտական հարցեր է պարունակում, որոնց կարող է գնահատական տալ միայն մասնագետը. «Այս օրենքը մոտ երկու ամիս առաջ ընդունվել է նույն 24-ժամյա ռեժիմով: Սա այն դեպքում, երբ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում օրինագծի քննարկման ժամանակ ՀԿ-ներին հավաստիացրել էին, թե քվեարկության բերելուց առաջ օրինագծի հետ կապված կազմակերպվելու են խորհրդարանական լսումներ: Օրենքը պետք է քննարկվեր եւ հավանություն նախ ստանար բնապահպանական մասնագետների կողմից: Ինչպես հետագայում պարզվեց, ս.թ. հունիսի 21-ին արտահերթ նիստում 24-ժամյա ռեժիմով ընդունված օրենքը չէր համապարտասխանում հանձնաժողովում հանրության մասնակցությամբ ապահոված աշխատանքային խմբի մշակված օրինագծին: Այն ՀԿ-ները, որոնք մասնակցել էին օրենքի մշակման աշխատանքներին, հայտարարություն տարածեցին, որ օրենքն ընդունվել է կեղծիքներով եւ ՀԲ-ին կոչ արեցին չտրամադրել այն վարկային միջոցները, որոնք կապված են այս օրենքի հետ: Հիմա էլ բերել են կրկին 24-ժամյա ռեժիմով եւ կրկին առանց մասնագետների հետ քննարկումներ անցկացնելու: Այս ամենը հիմք են հանդիսանում դեմ քվեարկել այս նախագծին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930