Լրահոս
Օրվա լրահոսը

«Անամոթություն է Հայրենիքի համար կռված տղաներին այդպիսի պատիժ տալը» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2014 15:53

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների հարազատներն այսօր դատախազ Գեւորգյանի ներկայացրած պատժաչափերը լսելուց հետո շատ զայրացան:

«Որ պետք է դատվեին` սպասում էինք, բայց որ այսքան կտար դատախազը, չէինք սպասում: Որովհետեւ փողոցում ոչ մարդ են սպանել, ոչ էլ մեքենայով ճխլել են: Մարդասպանները ազատության մեջ են, չէ՞ր կարելի ներել, խուժաններին կարելի է ներել, իսկ իրենց չէ՞»,- դժգոհեց Հայկ Հարությունյանի մայրը: Նրա բնորոշմամբ` անամոթություն էր հայրենիքի համար կռված տղաներին այդքան դաժան պատժամիջոցներ սահմանելը. «Ոնց ուզեցին, այնպես էլ արեցին, չկան մեղմացուցիչ հանգամանքներ, այսպիսի պատիժ տալ հայրենիքի համար կռված տղաներին` անամոթություն է»:

Նա վրդովվել էր այն բանից, որ թե’ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի, թե’ Շանթ Հարությունյանի ու ընկերների համար վճռված ազատազրկման տարիները թույլ չեն տա հետագայում նրանց համաներմամբ ազատ արձակվել:

Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Գեւորգյանը ներկայացրեց Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների ազատազրկման չափերը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930