Այսօրվա ասուլիսում, պատասխանելով հարցին, թե երեկ Դանիայում հանդես եկած Հայաստանի ազգային հավաքականից կլինե՞ն ֆուտբոլիստներ, որոնք վաղը կհամալրեն մեր երիտասարդականի շարքերը, ավագ մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ասաց. «Երեկ գիշեր հեռախոսազրույց ենք ունեցել Դանիայում գտնվող մեր պատվիրակության հետ: Այո, միացել են. դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որի կարիքն ունենք, Տարոն Ոսկանյանը, որը 25 րոպե խաղաց ազգայինի կազմում եւ լավ էր, որ խաղաց: Վաղը երիտասարդականի կազմում հանդես կգա նաեւ Արթուր Միրանյանը: Ճիշտ է, նա առաջին անգամ է խաղալու, բայց դա անհրաժեշտ է, որպեսզի մենք, ազգային հավաքականի մարզիչները եւ ժողովուրդը նրան տեսնեն դաշտում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ