Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը արտգործ նախարարների մակարդակով պայմանավորվել են հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ժամանակ, փոխանցում է «Հաքքին.ազ»-ը:
Մամեդյարովը նշել է, որ մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկ խմբի ամերկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կայցելի Երևան և Բաքու՝ խորհրդակցությունների համար:
Անդրադառնալով Ուելսում կայացած Հայաստանի, Ադրբեջանի նախագահների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպմանը՝ նա ասել. «Ջոն Քերին հայտնել է, որ եկել է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ժամանակը, և Միացյալ Նահանգները պատրաստ է մեծացնել իր ջանքերն այդ ուղղությամբ»:
Մամեդյարովի խոսքերով՝ այդ հանդիպմանն Ադրբեջանն իր պատրաստակամությունն է հայտնել աշխատելու խաղաղության մեծ պայմանագրի շուրջ, որը հիմնված կլինի մադրիդյան սկզբունքների վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ