ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն՝ մասնակցելու «Պարտապանի և նրա գույքի հետախուզում. ազգային կարգավորում և միջազգային համագործակցություն» թեմայով միջազգային գիտագործնական 5-րդ համաժողովին:
Միջոցառումը կանցկացվի քաղաք Վլադիկավկազում՝ սեպտեմբերի 9–11-ը, այն հաջորդում է Սանկտ-Պետերբուրգի, Կազանի, Վորոնեժի և Եկատերինբուրգի համաժողովներին, որոնք առանձնացել են իրենց արդյունավետությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ