Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրիայի ԱԳ նախարար. «Մեր քննադատական վերաբերմունքը կարտահայտենք Ադրբեջանի իրավիճակի վերաբերյալ»

Սեպտեմբեր 08,2014 16:06

«Եվրոպան պատրաստ է փոխգործակցել Հայաստանի հետ: Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր են, սակայն կարևոր է նաեւ Եվրոպայի հետ կապերի ընդլայնումը»,-այսօր ՀՀ ԱԳ նախարարությունում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը: Նա շեշտեց, թե տնտեսական կապերի ընդլայնման մեծ հանրավորություններ կան: Էդվարդ Նալբադյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ ավստրիացի նախարարի պատվիրակության կազմում, մասնավորապես, էներգետիկայի ոլորտը ներկայացնող գործարարների մեծ խումբ կա:

Պատասխանելով Ուկրաինայում հրադադարի ռեժիմի հաստատման մասին հարցին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Ողջունում ենք կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները եւ հույս ունենք, որ դրանք կյանքի կկոչվեն: Դա բանակցային սեղանի շուրջ լուծումների որոնման համար ճանապարհ կբացի՝ ուղղված երկարատեւ խաղաղության ձեռքբերմանը»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված հռչակագրին, Էդվարդ Նալբանդյանը նշել էր, որ ՆԱՏՕ-ն ընտրողական մոտեցում ցուցաբերեց միջազգային իրավունքի հանդեպ:

Հայ լրագրողներից մեկին հետաքրքրեց՝ Ադրբեջանը ԵԽ նախագահող երկիր է, բայց այնտեղ մարդու իրավունքների ոտնահարումները տարերային բնույթ են կրում, դա ԵԽԽՎ-ի վարկանիշի վրա չի՞ազդում, ինչպե՞ս կարելի է դա կանխել: Սեբաստիան Կուրցը պատասխանեց. «Ադրբեջանը պարզապես այբբենական հերթականությամբ է ընտրվել ԵԽ-ում նախագահող երկիր: Մենք մտահոգված ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության առումով տիրող իրավիճակով եւ մեր հնարավոր բոլոր միջոցներով խթանելու ենք այդ խնդիրների լուծմանը: Մի քանի օրից այցելելու եմ Ադրբեջան եւ տեղում կօգտագործեմ իմ հնարավորությունները այնտեղ քննարկելու մարդու իրավունքների, հատկապես՝ քաղբանտարկյալների իրավիճակը, եւ մենք մեր քննադատական վերաբերմունքը կարտահայտենք այդ իրավիճակի վերաբերյալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930