Աշխատանքի փնտրտուքով երեւանցիները երբեմն ճարահատյալ դիմում են աշխատանքի տեղավորման գործակալություններին, որոնք ոչ միշտ են օգտակար լինում: Դեռ մի բան էլ գործազուրկ մարդիկ իրենց տվյալները գործակալությունում թողնելու համար գումար են վճարում ու այդպես էլ մնում չաշխատող: Հավանաբար նման դառը փորձից ելնելով՝ մեկը Հանրապետության հրապարակում գտնվող այս հայտարարությունը յուրովի խմբագրել է՝ Աշխատանքի տեղավորման գործակալությունը դարձնելով Չաշխատանքի:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
06.09.2014