Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյանին՝ 5 , Շանթ Հարությունյանին՝ 7 տարվա ազատազրկման են դատապարտում

Սեպտեմբեր 08,2014 14:06

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստին այսօր դատախազ Գեւորգյանը ներկայացրեց մեղադրական ճառը:

Նա միջնորդեց Շահեն Հարությունյանին դատապարտել հինգ տարվա ազատազրկման, Շանթ Հարությունյանին՝ 7, Վահե Մկրտչյանին՝ 8,5, Ալբերտ Մարգարյանին՝ 8, Ավետիս Ավետիսյանին, Վարդան Վարդանյանին եւ Լիպարիտ Պետրոսյանին՝ 6,5, Ալեք Պողոսյանին եւ Հայկ Հարությունյանին՝ 6, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5, Սեւակ Մնացականյանին, Տիգրան Պետրոսյանին եւ Արմեն Հովհաննիսյանին՝ 4 տարի ազատազրկման, Միսաք Առաքելյանի նկատմամբ նշանակել տուգանք աշխատավարձի հիսնապատիկի չափով, Ալբերտ Մարգարյանին՝ հինգ տարվա ազատազրկման:

Դատական նիստը հետաձգվեց, որ պաշտպանները պատրաստվեն պաշտպանական ճառին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930