Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ սպան՝ վարկերին գերի

Սեպտեմբեր 08,2014 14:30

Սեփական փորձից

Ակնարկս թերեւս շատ չինովնիկներին զարմանալի թվա, բայց նյութս ցածր օղակներում (դասակ, վաշտ ) ծառայող սպայական կազմի սոցիալական վիճակի մասին է: Երբ սպան ավարտում է բուհը եւ նշանակվում է ծառայության, նույնիսկ պատկերացում չի ունենում, թե ի՞նչ է սպասվում իրեն զորքերում: Ներկայանալով զորամաս՝ նա հանդիպում է բազում խնդիրների, առաջին հերթին՝ սոցիալական: Վարձակալած բնակարանի վարձի փոխհատուցման գումար ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու քաշքշուկը այնքան շատ են, որ շատերը չեն էլ դիմում այն ստանալու եւ վճարում են իրենց գրպանից՝ ժամանակ չգտնելով ծառայությունից թեկուզ մեկ ժամ բացակայելու այդ պատրվակով: Դրան զուգահեռ՝ կոմունալ վճարումները, որոնք բնակվարձի հետ միասին կազմում են սպայի դրամական բավարարման զգալի մասը: Ստանալով մոտ 200-250 հազար դրամ դրամական բավարարում եւ 30-40 հազար դրամ վճարելով որպես բնակվարձ, նույնքան էլ (ձմռանը՝ ավելի շատ) կոմունալ վճարումներ, սպան կանգնում է բարոյահոգեբանական վիճակի վրա ազդող բազում սոցիալական խնդիրների առաջ: Էլ չեմ ասում, որ զորամասին պատկանող տեխնիկայի շահագործման ժամանակ վառելիքի գերածախսի, վերոնշյալ տեխնիկայի վերանորոգման համար վճարում է նույն օղակի սպան՝ իր գրպանից (նմանատիպ երեւույթները շատ են):

Ստացվում է այնպես, որ աշխատավարձի զգալի մասը սպան «կորցնում» է, եւ նրան ու նրա ընտանիքին մնում է ստացածի չնչին մասը՝ հազիվ սնվելու համար, իսկ հագնվելու եւ այլ կարիքների համար մտածելն արդեն իսկ երազանք է: Մինչդեռ հայ սպան պետք է ամենաբարեկեցիկ կյանք վայելի այս՝ դեռեւս ժամանակավոր զինադադարի պայմաններում գտնվող պետության մեջ:

Ակնարկս սեփական փորձից եմ գրում, ծառայության ընթացքում ինձ բաժին հասած բազում խնդիրների մի փոքրիկ մասը ներկայացնելով միայն, հույս ունենալով, որ բանակի հրամանատարությունը լուրջ աշխատանք կտանի այսպիսի խնդիրների լուծման նպատակով եւ, որ ցածր օղակի սպայական կազմը այլեւս չի հանդիպի նման խնդիրների, ստիպված չի վարկավորվի վերոնշյալ խնդիրների պատճառով, չի դառնա վարկերին գերի:

ՆՈՐԱՅՐ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930