Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մհեր Սեդրակյանը խռոված է, իսկ Սեյրան Սարոյանը պատգամավորներին առաջին գիծ կուղարկի

Սեպտեմբեր 08,2014 13:11
Mher Sedrakyan

«Կսովորեն, նրանք էլ կսովորեն»,- այսօր խորհրդարանում ասաց ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը`պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խրամատների մասին խոսեց, իսկ խրամատներին ծանոթ են միայն Սեյրան Սարոյանը եւ Մանվել Գրիգորյանը: Լրագրողի հաջորդ հարցին`ո՞ւր են ուղարկելու մյուս պատգամավորներին, Սարոյանը պատասխանեց. «Առաջին գիծ»:

Հիշեցնենք, շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում, ելույթ ունենալով, նախագահ Սարգսյանն ասաց . «Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են: Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան»:

Հարցին`որտե՞ղ է ՕԵԿ-ի խրամատը, ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ պատասխանեց, որ իրենք բաց են աշխատում եւ խրամատներ չունեն:
Ապա նիստերի դահլիճ շտապող ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին լրագրողները հարց ուղղեցին` ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ նախագահը պատվիրեց, որ այլեւս մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին, հանձնաժողովներում օրինաստեղծ գործընթացին մասնակցելո՞ւ է: «Ես ձեզանից նեղացած եմ»,- ասաց Մհեր Սեդրակյանն ու արագ մտավ նիստեր դահլիճ: Պատճառը, հավանաբար, այն էր, որ վերջին շրջանում մամուլում հաճախ են հրապարակումներն այն մասին, որ Մհեր Սեդրակյանի գործերն իբր լավ չեն, անգամ տղայի հարսանյաց հանդեսն էր պարբերաբար հետաձգում: Մինչդեռ, նախագահն իր նույն ելույթում պատվիրել էր. «Ես, առաջին հերթին, դիմում եմ մեր պատգամավորներին և շեշտում, որ այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական այլ խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930