Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» դուրս եկան ԱԺ հաշվիչ հանձնաժողովից

Սեպտեմբեր 08,2014 13:08

«Հաշվի առնելով, որ մի շարք մեքենայություններ տեղի ունեցան տարբեր ընտրական գործընթացների ժամանակ, մենք արդեն հայտարարել ենք, որ ՀԱԿ-ը հաշվիչ հանձնաժողովում իր ներկայացուցչին չի ուղարկելու եւ չի մասնակցելու ապօրինություններին եւ ընտրակեղծարարությանը»,- այսօր ԱԺ-ում ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմի հետ կապված հարցի քննարկման ժամանակ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրան հետեւեց Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը. «Քանի դեռ ՀՀ ԱԺ-ում հաշվիչ հանձնաժողովի կազմը թելադրում է մեկ քաղաքական ուժի դոմինանտություն, խախտելով բազմակարծությունը, ԲՀԿ-ն եւս շարունակելու է այս հաշվիչ հանձնաժողովում չներկայացնել որեւէ ներկայացուցիչ»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նույնպես միացավ այս հայտարարություններին՝ ասելով. «Մենք մեր դիրքորոշումը եւս չենք փոխել: Ցավոք քաղաքական մեծամասնությունը որեւէ քայլ չարեց, որ կարողանար բալանսավորված հակակշիռ ապահովող հանձնաժողով ունենար: Մենք անդամ չենք ունենալու հաշվիչ հանձնաժողովի կազմում»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց Նաիրա Զոհրաբյանի խոսքերին եւ հակադարձեց. «Բոլոր ժողովրդավարական երկրների պառլամենտերում դոմինանտ է մեծամասնությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930