Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ Փոստանջյանին. «Որ երկար բացակայում են՝ սարքն էլ է փչանում»

Սեպտեմբեր 08,2014 12:47

Այսօր ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրն էր: Նիստը սկսելուն պես՝ հարց տալու իր իրավունքից փորձեց օգտվել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Բայց նրա կոճակը չէր աշխատում: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կատակեց. «Որ երկար բացակայում են՝ սարքն էլ է փչանում»:

Զարուհի Փոստանջյանն էլ, դիմելով ՀՀԿ-ականներին եւ մասնավորապես ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց. «Իհարկե, ես բացակայել եմ, բայց իմ բացակայության այս ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել: Այս պահին թեպետ մեծամասնություն եք դուք կազմում ԱԺ-ում, բայց խոցելի մեծամասնություն եք: Ցանկանում եմ իմանալ՝  որպես ՀՀԿ անդամ, ե՞րբ եք օրակարգից դուրս մղելու հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները, եւ ի՞նչ ջանքեր եք գործադրելու, որպեսզի այն երբեք չընդգրկվի ԱԺ օրակարգ»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Խոցելի փոքրամասնությանն  ասեմ, որ հարցը համարում եմ հռետորական, որովհետեւ բազմիցս պատասխաններ տրվել են: Իսկ եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանալ, այս պահին նպատակահարմար չէ»:

Էդուարդ Շարմազանովն էլ հորդորեց՝ տիկին Փոստանջյանի կոճակը սարքեք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    ՀՀԿ-ականները ուրիշ ճար չգտնելով՝ ոխը հանում էն Զ.Փոստանջյանին հատկացված կոճակից,դա նրանց շարքերի ողբալի վիճակի մասին է խոսում ։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930