Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե փաստերը, այլ դրանք հասկանալը, մեկնելը

Սեպտեմբեր 08,2014 12:44

-Ինչը՞ Ձեզ դրդեց որոշում կայացնել՝ Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետ ընդունվելու: Ձեր դեպքում դա առավել ևս դժվար էր. 1945-ին, Հաղթանակից անմիջապես հետո, Թբիլիսիից Մոսկվա գնալու համար պահանջվում էր հատուկ հրավեր:

-Մեր դպրոցում (Թբիլիսիի հայտնի թիվ 43 դպրոցն է – խմբ.), երբ ես բարձր դասարանի աշակերտ էի, գործում էր փիլիսոփայական խմբակ: Դժվար է ասել` ո՞ւմ մոտ ծնվեց այդ միտքը` գուցե ինձ մոտ: Դասավանդվող առարկաներից ոչ մեկը, փաստորեն, նույնիսկ լավ ուսուցիչների առկայության դեպքում, չէր պատասխանում «ինչո՞ւ» հարցին: Այդ «ինչու»-ն վերաբերում էր, նախեւառաջ, պատմությանը եւ ներկային.  ինչ՞ու սկսվեց այդ պատերազմը, այն մեր աչքի առաջ էր: Ես վաղուց ունեի տարօրինակ սովորություն. ընկերություն էի անում ինձանից մեծերի հետ` և´ դպրոցում, և´ համալսարանում, եւ մեր այդ խմբակը ղեկավարում էր Թբիլիսիի պետական համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետի ուսանող Ռոլանդ Սիմոնգուլյանը: Ունեինք նաեւ պատմության շատ լավ ուսուցիչ` Ա. Խ. Էտջուբյան, որի շնորհիվ ես տարվեցի պատմությամբ: Նա այդտեղ մեծ դեր ունեցավ: Հետո, երբ սկսեցի խորանալ, հասկացա, որ ինձ  հետաքրքրում է ոչ այնքան պատմությունը, որքան պատմության փիլիսոփայությունը: Ոչ թե փաստերը, այլ դրանք հասկանալը, մեկնելը:

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Աբրահամյանի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930