Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը՝ ԵՊՀ-ում սկանդալային փոփոխության մասին. «Նպատակը մարկետինգային է»

Սեպտեմբեր 08,2014 11:30

Արմեն Աշոտյանն ասում է, որ ԿԳ նախարարությունը չի միջամտում բուհերի ակադեմիական ազատություններին

Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) քիմիայի ֆակուլտետը՝ դեղագիտության եւ քիմիայի ֆակուլտետի վերափոխելը վերջին օրերին մասնագետների շրջանում քննարկվող ամենատաք թեմաներից է:

Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է ԵՊՀ ֆակուլտետի ուղղվածության փոփոխության մասին:

«Բուհերն ունեն լիարժեք ակադեմիական ազատություններ եւ իրենք են տնօրինում իրենց ծրագրերի բովանդակությունն ու կառուցվածքը: Ակնհայտ է, որ քիմիայի ոլորտը տասը տարուց ավել է Հայաստանում անկում է ապրում, դա երեւում է դիմորդների քանակից, երեւում է անգամ դպրոցներում: Գուցե գլոբալ առումով դրա օբյեկտիվ հիմքը աշխատաշուկայում տվյալ մասնագիտությամբ բարձր վարձատրվող տեղերի սակավությունն է: Մինչեւ քիմիական արդյունաբերությունը լավ զարգացած չլինի, քիմիական մասնագիտությունները պահանջարկ չեն ունենալու»,-ասաց նախարարը:

Մեր դիտարկմանը, թե Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը եւ բժշկական քոլեջները, այսպես թե այնպես պատրաստում են դեղագետներ ու դեղագործներ, եւ մի՞թե Հայաստանում այդ ոլորտի մասնագետների այդքան մեծ պահանջարկ կա, որ համալասրանը նման քայլի գնար, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Բժշկական համալսարանն է դեղագործական կրթության եւ ընդհանրապես առողջապահական մասնագիտությւոնների միակ alma mater-ը, սա խնդրում եմ ֆիքսեք, եւ հետո դեղագործական քիմիայի ծրագիրն էլ  զուտ դեղագործություն չէ: Ակնհայտ է, որ նպատակը  մարկետինգային է, վստահ եմ, որ Երեւանի պետական համալսարանն այնքան լավ ավանդույթներ ունի, այդ թվում՝ եւ քիմիական կրթության, որ քիմիան չի կորի, չի ստվերվի՝ որպես ուղղություն, ուղղակի ժամանակավոր դժվարություններից ելնելով ֆակուլտետը ուսանողներով ապահովելու, դասախոսներին չկրճատելու լուծում է մտածվել: Ինչ վերաբերում է մեր նախարարությանը, կրկնում եմ՝ այն չի խառնվում բուհական ազատություններին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930