Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի  մահվան գործով նիստը հետաձգվեց 

Սեպտեմբեր 08,2014 11:17

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր դատավոր Լեւոն Ավետիսյանին «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժների գործով պաշտպան Գովի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Արցախում է:

Մանկաբույժի գործընկերը, փաստաբան Գովի Հովհաննիսյանն ասաց, որ միջնորդում է՝ հետաձգել նիստը, մինչ իր գործընկերը կներկայանա: Զարինե Այվազյանն էլ չցանկացավ առանց իր պաշտպանի վերսկսել դատական նիստը: Դատարան էր ներկայացել նաեւ փորձագետ Սեյրան Հովհաննիսյանը: Նիստը հետաձգվեց մինչեւ ժամը 14-ը:

Ռ.ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930