Shamshyan.com. Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Կիևյան կամրջից երիտասարդ մի տղա ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիա Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ Մալաթիայի փոխոստիկանապետ Համբարձում Կարապետյանի գլխավորությամբ: Այս պահին տեղանքը հսկում են Երևանի ՃՈ աշխատակիցները, իսկ Մալաթիայի և Մաշտոցի ոստիկանները քննարկում են, թե ում տարածքում է տեղի ունեցել ինքնասպանությունը:
Մինչ այս պահը դեպքի վայր չի ժամանել դատաբժիշկը և միայն դեպքի վայր օպերատիվորեն ժամանել են Երևանի ՃՈ և ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակայյն ծառայության աշխատակիցները:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: