Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալների խաթեր համար նախարարը ոլոռով ապուր է կերել

Սեպտեմբեր 07,2014 17:19

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ այցից հետո արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն անսպասելի ասել է, թե ուզում է «հաց ուտել»: Ու հաց ուտել ոչ ավել, ոչ պակաս դատապարտյալների հետ:

Բնականաբար, վարչակազմը պատրաստ չի եղել նման բանի, մանավանդ, լրագրողներն էլ, որոնք այդ պահին գտնվել են նրա կողքին:
Նախարարին ալյումինե ափսեով հրամցրել են ոլոռով ապուրը, նրա կողքին գտնվող դատապարտյալները խոսքուզրույցի ժամանակ հարցրել են`սիրո՞ւմ է, թե՝ ոչ: Նախարարն ասել է՝ չի սիրում, բայց նրանց խաթեր կերել է:
Այդ ժամանակ էլ պարզ զրույց է բռնվել նրա ու դատապարտյալների միջեւ, նախարարը հարցրել է, թե ինչի համար են նստած, ինչպես են կրում պատիժը…բանն հասել է հանձնուքներին, ալյումինե ամաններին, սեղանին պարտադիր դրվող աղին ու աղամանին:

Լրագրողներն, ըստ իմ տեղեկատվության, առանձին են համտեսել հնարավոր պատժատեսակի ժամանակ տրվելիք իրենց ապուրը. չեն նստել դատապարտյալների հետ:

Ափսոս, չեմ եղել խմբում: Թե չէ նման քայլ չէի անի: Դատապարտյալները բավական զգայուն են եւ շուտ վիրավորվել գիտեն:

Համ էլ, Մեծ Բրիտանիայում ես համտեսել եմ բանտերից մեկի օրվա հերթապահի` մարդասպանի պատրաստած ճաշը, եւ ասեմ, այդ օրվանից վախն ու արհամարհանքն իմ մեջից հանել եմ, երբ ուտելու ժամանակ պարզեցի, որ ամենաարդար ձեռով պատրաստած մարդու ուտեստն եմ փորձում:
Հացի վրա ձեռը դնող մարդը սուտ չի խոսում. միշտ այդպես եմ մտածել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան Ավետիսյան says:

    Այսինքն՝ նման քայլ չէիք անի, <>
    Չէիք նստի հետները՞, թե ՞ չէիք ասիՙՙ՚՚…Ձեր խաթր եմ ուտում

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930