ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 14.15-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 13.41-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.050 և արևելյան երկայնության 43.890:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Կրասար, Լեռնագյուղ և Վարդաղբյուր գյուղերում 2-3 բալ: Զոհեր և ավերածություններ չկան: