Արսեն Սուքիասյանը վստահ է՝ իրենք կարողացան ճիշտ հակահարված տալ հակառակորդի ոտնձգություններին
«Հայաստանի մարտունակությունը շատ բարձր է»,-Տավուշի մարզի զորամասերից մեկում Aravot.am-ի հետ զրույցում նշեց ժամկետային զինծառայող Արսեն Սուքիասյանը: Վերջինս սահմանում տիրող լարված իրավիճակի ընթացքում սահմանում է եղել:
Սակայն նա առանձնացրեց կոնկրետ իրենց գնդի մարտունակությունը, քանի որ այն ըստ նրա՝ մնացած գնդերի համեմատ բարձր է, քանի որ իրենց շրջանն համեմատած մյուսների հետ ավելի վտանգավոր էր.
«Մենք կարողացանք ճիշտ հակահարված տալ հակառակորդի ոտնձգություններին, մեր սպաներն իրենց գիտելիքները հաղորդեցին մեզ, եւ մենք կարողացանք նրանց արժանի պատասխան տալ»:
Կարդացեք նաև
Արսեն Սուքիասյանը նշեց, որ մինչեւ զինված ուժեր ծառայության գալը բազմաթիվ պատմություններ էր լսել բանակի եւ զինվորական կյանքի մասին, սակայն այդ պատմություններից որեւէ մեկը չէր համընկնում նրան, ինչին ինքն ականատես եղավ բանակում: Իսկ վերջում նա հավելեց.
«Ես էլ եմ սահման պահել, հիմա չեմ պահում, բայց կցանկանայի: Շատ դժվար էր, բայց մենք լիովին պատրաստ ենք ցանկացած դժվարություններին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Զինծառայողների մարտական ոգու առավել բարձրացումը միանշանակ պայմանավորված է թիկունքի համախմբումով, որը ոչ միայն հասարակությունը ցուցաբերեց, այլ նաև բոլոր քաղաքական ուժերը: Ցավոք իշխանությունները չկարողացան այս հանգամանքն օգտագործել և հասարակությանն ու քաղաքական ուժերին այնպիսի կառավարման մոդել առաջարկել, որը կպահպաներ այս համախմբվածությունը: Ինշխանությունների ինչպիսի գործողությունները կարող են հիասթափեցնել առաջին հերթին սահմանամերձ գոտու բնակիչներին՝ – անլուջ և իրավիճակին չհամապատասխանող կադրային քաղաքականությունը, – սահմանամերձ բնակավայրերի զարգացման ծրագրի բացակայությունը, – սահմանամերձ բնակավայրերին օրենքով սահմանված կարգով կարգավիճակ տալու որոշման ձգձգումը, – իշխանությունների ոչ պատշաճ ուշադրությունը, որը հանգեցնում է սահմանամերձ բնակավայրերի վերաբարյել իրավիճակին հակասող կաբինետային որոշումներ կայացնելուն, – իշխանավորների վերաբերմունքը ահմանամերձ գոտու բնակիչների վերաբերյալ /այս տեսակին թվում է, թե միայն իրենց այցելությունը սահմանամերձ մարզ ոչ միայն բավարար է, այլև մեծ պատիվ է տարածքի ժողովրդի համար/, և նմանատիպ այլ հարցեր: