Ըստ Կարեն Գիրիշյանի՝ սահմանային լարվածության օրերին բանակում շատ բան է փոխվել
«Նկատել եմ, որ մարդիկ թերահավատորեն են մոտենում զինվորի կերպարին, բայց վերջին դեպքերը ցույց տվեցին, որ մեր զինվորը շատ պատրաստված է եւ ցանկացած մարտում կարող է հակահարված տալ»,- Տավուշի մարզի զորամասերից մեկում Aravot.am-ի հետ զրույցում նշեց ժամկետային զինծառայող Կարեն Գիրիշյանը:
Նա խոստովանեց, որ իր մոտ միշտ ցանկությունը եղել է ծառայել բանակում: Նա համարում է, որ 18 տարեկան տղաներից ոմանք, ովքեր ցանկանում են ազատվել բանակից, գալով բանակ հասկանում են, որ այդտեղից շատ բաներ են քաղում. «Ճիշտ է, մի քիչ դժվար է տղայի համար, ով 18 տարի իր ծնողների հետ է ապրել, դժվար է, երբ որ կտրվում ու գալիս ես ու սկսում միայնակ ապրել, բայց ցանկացած տղայի կյանքում դա կարեւոր հանգամանք է եւ շատ բաներ է փոխում»:
Անդրադառնալով սահմանային լարվածության օրերին հասարակության համախմբմանը՝ Կարեն Գիրիշյանը նշեց, որ բանակում էլ շատ բան է փոխվել այդ օրերին. «Ոմանք թերահավատորեն էին մոտենում, որ իրենք շատ են, չենք կարող, բայց չէ, մենք հասկացանք, որ ավելի ուժեղ ենք, լավ էլ կարող ենք հակահարված տալ, եթե ցանկանանք հակահարված տալ, եւ իրենք չեն կարող իշխել մեր վրա»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ