Լրահոս
Օրվա լրահոսը

«Համակարգային գլխառադ վիճակ». բանավեճ քաղաքացիների և ոստիկանի միջև (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2014 13:03

«Բոլոր հնարավոր տեղերից սողոսկել են մեր գրպանները»,-«Դուրս մեր գրպանից» իրազեկման ավտոերթի ընթացքում Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց Նախախորհրդարանի անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը:ert1

Նախաձեռնության անդամները կոչ են անում քաղաքացիներին միանգամից չվճարել տուգանքները, այլ բողոքարկել, քանի որ դրանց մեծամասնությունը անհիմն են, համաներում սահմանել մինչև այժմ եկած տուգանքների տույժերի վրա: Ավտոերթի մասնակիցները այցելեցին Նոր Հաճն, Բալահովիտ, Աբովյան, Չարենցավան զրուցեցին տեղի բնակիչների հետ, կոչ արեցին չվճարել տուգանքները: Բոլոր տեղերում բողոքները նույնն էին՝ անհիմն տուգանքներ:

ert2Aravot.am-ի հետ զրույցում Նոր Հաճն քաղաքի վարորդները դժգոհեցին. «Բոլորս էլ բողոքում ենք տեսախցիկներից: Ինձ ակտ մի անգամ է եկել: Կանոնները փորձում եմ պահպանել, բայց էլի տուգանքները շատ են գալիս, շատ դեպքերում անիմաստ: Բա կարմիր գծերը, ամոթ էլ է: Մարդիկ իրենց մայրաքաղաք են գալիս, տեղ չեն գտնում կանգնելու: Մի անգամ ուզում էինք վճարել հարյուր դրամները, բայց չգիտեինք՝ ո՞նց վճարել, մինչև կենտրոն զանգել ենք, ասում ենք չենք կարողանում փոխանցել ու այդպես տուգանվեցինք»:

ert3

Վարդան Հակոբյանն էլ նշեց, թե այսպիսի բազմաթիվ մարդիկ կան, որ բազմաթիվ տուգանքներով եկել են և վերջում պարզել են, որ այդ ամենը անօրինական է. 2012-ի անօրինական ակտեր են գալիս, այնինչ, երբ որոշ ժամանակ է անցնում, դրանից հետո չի կարելի տուգանել»: Վարդան Հակոբյանը նշեց, թե սա բոլորիս  խոցելի տեղն է ու հավելեց. «Մարդիկ սկսել են պայքարել.80-ից ավելի գործեր կան դատարաններում, պատկան մարմինները փորձում են ինչ-որ կերպ խնդրին նայել.սայլը տեղից շարժել է այն առումով, որ վերջին երկու ամսվա օրենքի  վերանայման, իրազեկման մեխանիզմի գործելու առումով առաջընթաց կա»: Պարոն Հակոբյանը անդրադարձավ նաև կարմիր գծերի հակասահմանադրականությանը ու նշեց, թե «այս ամենը համակարգային գլխառադ վիճակի պատճառ է»:ert4

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը նշեց. «Տուգանքներ ստանում ենք պարբերաբար: Մեկ օր առաջ ԴԱՀԿ-ից գրություն եմ ստացել, որ 150.000 դրամով բռնագանձում են, իմ բոլոր հաշիվները սառեցված են, այնինչ այդ տուգանքը ես մեկ տարի առաջ եմ վճարել»:

ՃՈ ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Մաթևոսյանը համամիտը չէ դժգոհություններին: Նա նկատեց. «Մարդիկ դժգոհում են, քանի որ ուզում են խախտումներ կատարել և չպատժվել»: Մեր դիտարկմանը, փաստորեն քաղաքացու գրպան մտնելու խնդիր իրենք չունե՞ն, փոխգնդապետը պատասխանեց. «Քաղաքացին թող խախտում չանի, հետևաբար այդ հարցերը չեն առաջանա»:

Նշենք, որ ավտոերթի մասնակիցները ակցիայի ավարտին նշված խնդիրները քննարկեցին նաև Սևանի ափին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930