Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսակցության թեմաները՝ Հայաստանում

Սեպտեմբեր 07,2014 12:18

Ֆրանսիացի գրող Միշել Ուելբեկը իր վերջին վեպերից մեկում («Քարտեզ եւ տարածք») գրում է. «Ռոմանալեզու երկրներում միջին տարիքի եւ տարեց տղամարդկանց խոսակցությունների համար միանգամայն բավարար է քաղաքականությունը, երբեմն՝ հասարակության ցածր խավերում դրան փոխարինում է սպորտը: Իսկ ահա անգլոսաքսոնական արժեքների կողմնակիցների խոսակցություններում քաղաքականության դերը խաղում է ավելի շուտ տնտեսությունը եւ ֆինանսները, ժամանակ առ ժամանակ դրանց օգնության է գալիս գրականությունը»:

Մենք չնայած ռոմանալեզու, առավել եւս՝ անգլոսաքս չենք, Հայաստանում էլ հիշյալ տարիքային խմբերի խոսակցությունները գրեթե նույնն են: Քաղաքականություն. «Դիփ փախել են էս երկրից, հեչ մարդ չի մնացել, էս սաղ սրանք են անում»: Տնտեսություն եւ ֆինանսներ. «Սուրոյից ստանալիք ունեմ, արդեն երկու ամիս ա՝ «էսօր-վաղն» ա անում: Էս հայերի մեջ հեչ մարդկություն չի մնացել»:

Կան նաեւ տարբերություններ. այդ տարիքի մարդիկ, որպես կանոն, չեն հետաքրքրվում ո՛չ գրականությամբ, ո՛չ սպորտով եւ, հետեւաբար, քաղաքական եւ ֆինանսատնտեսական խոսակցությունները «չեն տարրալուծվում» այլ թեմաների մեջ: Իսկ ավելի կարեւոր տարբերությունն այն է, որ մեզ մոտ բոլոր խավերը ցածր են: Որքան հարուստ, այնքան ցածր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ m.mamul.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930