Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Դուրս մեր գրպանից» վեցերորդ ավտոերթը. տուգանքների «զոհերի» թիվն աճում է (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2014 11:23

Քիչ առաջ Ավան համայնքի քաղաքից դուրս տանող ճամփեզրից, «Ֆորդ» ավտոսրահի մոտից մեկնարկեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության կազմակերպած բողոքի մարզային ավտոերթերը: Երեսունից ավելի մեքենաներ, ավտոերթի շրջանակներում կայցելեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի քաղաքներ և գյուղեր, կկազմակերպվի հանրային քննարկում Սևանի մոտակա հանրային լողափում:

ավտոերթ «Հարգելի վարորդներ, «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կոչ է անում չվճարել ՃՈ կողմից ձեզ ներկայացված տուգանքները և դրանք բողոքարկել դատարանում: Արդեն բողոքարկված տուգանքների 70-80 տոկոսը չեղյալ են հայտարարվել, և արդարացվել վարորդները». նման բովանդակությամբ թռուցիկներ էին բաժանվում մարզերի բնակիչներին:

Նախախորհրդարանի անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ սա վեցերորդ ավտոերթն է. առաջինը կազմակերպվել է մայիսի 25-ին, այնուհետև շեշտեց, թե տուգանքների զոհերի թիվն աճում է, իրենց շարքերը՝ համալրվում: Պարոն Հակոբյանը վրդովվեց. «Մենք էլ ստիպված ենք երկրի վատ կառավարման հետևանքների հետևից վազվզել:

Կառավարիչները ժողովրդի ծառաներն են, որոնք իրենց պարտականությունները չեն կատարում, նրանց պետք է փոխել»: «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ ռադիոֆիզիկ Արմեն Եփրեմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեկ տարի առաջ ինքը վճարել է իրեն եկած տուգանքները, սակայն այժմ իրեն ԴԱՀԿ-ից ծանուցում է եկել և իր բոլոր բանկային հաշիվները սառեցվել են: ՃՈ ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Մաթևոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ի պատասխան հնչած դժգոհությունների նշեց. «Մի բան է յուրաքանչյուրիցս պահանջվում. երթևեկության մեջ չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները: Ինձ չի մտահոգում տեսախցիկների և արագաչափերի առկայությունը այնքանով, որ ես խախտում չեմ կատարում, դա մտահոգում է այն մարդկանց, ովքեր խախտում են անում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930