Weather.am կայքը տեղեկացնում է՝ սեպտեմբերի 7-ին և 8-ին Հայաստանի շրջանների մեծ մասում կրկին կհաստատվի առավելապես առանց տեղումների եղանակ, միայն առանձին հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև, տեղ-տեղ՝ նաև ամպրոպ և քամի 18-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3աստ, արևելյան շրջաններում՝ 3-5աստ: Օդի ջերմաստիճանի տատանումները խիստ բացասաբար են անդրադառնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա: Հետևեք ձեր առողջությանը: