«Մեծ սաղավարտի» մրցաշարերի կանանց 18-ակի չեմպիոն, 57-ամյա Մարտինա Նավրատիլովան Նյու Յորքում ընթացող թենիսի Ամերիկայի բաց առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ իր ընկերուհուն՝ Յուլիա Լեմիգովային, ամուսնության առաջարկ է արել եւ դրական պատասխան ստացել:
Մարտինայի հարսնացուն՝ Յուլիա Լեմիգովան, խորհրդային բանակի գնդապետի դուստր է, 1981 թվականին դարձել է Միսս ԽՍՀՄ, իսկ 1990-ականներից ապրում է Փարիզում:
«Ես միշտ նրան ամուսնության առաջարկ անելու հարմար պահի էի սպասում: Հիմա մտածեցի, որ դա պետք է անել այստեղ՝ Քեյ Նիսիկորի-Նովակ Ջոկովիչ հանդիպման ժամանակ ու լսեցի Յուլիայի պատասխանը՝ «այո», – Նավրատիլովայի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Zimbio.com-ի