Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պանրով կարկանդակ

Սեպտեմբեր 07,2014 12:30

Շերտավոր խմորով եւ պանրե միջուկով այս կարկանդակը կարող է դառնալ ձեր ինչպես տոնական սեղանի զարդը, այնպես էլ՝ ամենօրյա ուտեստների մեջ հաստատուն տեղ գրավել, քանի որ ե՜ւ որպես արագ նախաճաշ է շատ հարմար, եւ երեկոյան՝ մի բաժակ գինու հետ, եւ պիկնիկի համար վերցնելու համար:

Անհրաժեշտ մթերքները

Շերտավոր խմոր- 500 գրամ
Պանիր (կարող եք վերցնել ինչպես միայն հայկական՝ չանախ կամ լոռի, այնպես էլ տարբեր պանիրների խառնուրդ՝ դեղին չոր, սերուցքային կամ որեւէ այլ)-300 գրամ
Կաթնաշոռ- 200 գրամ
Պղպեղ- մեկ հատ (կարող է լինել դեղին, կարմիր, կանաչ, կամ՝ կախված սեզոնից՝ պղպեղի փոխարեն կամ նույնիսկ՝ պղպեղի հետ միասին, կարող եք վերցնել մի կապ ծնեբեկ, կարող եք պղպեղը փոխարինել կես կապ սպանախով կամ կանաչ սոխով եւ այլն, համադրությունները՝ ըստ ձեր ճաշակի)
Ձու- երկու հատ
Համեմուքներ՝ կարմիր պղպեղ, չորացրած դաղձ կամ հազրեվարդ (ռոզմարին),
Քունջութ- երկու ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Պանիրը քերել խոշոր քերիչով, ավելացնել կաթնաշոռը, մեկ ձուն եւ մյուսի սպիտակուցը: Լավ տրորել, ավելացնել կտրատած բանջարեղենը, համեմուքները: Դնել մի կողմ (ի դեպ, կարող եք միջուկը անգամ մեկ օր շուտ պատրաստել):

Pirog_panrov_3

Pirog_panrov_2 Pirog_panrov_1

Panrov_Pirog
Շերտավոր խմորը բացել: Կես կգ շերտավոր խմորից կարող է երկու մեծ կարկանդակ դուրս գալ, այնպես որ կարող եք կիսել երկու մասի, նոր առանձին-առանձին բացել: Պատառաքաղով լավ ծակծկել խմորը: Ձվի դեղնուցը հարել, կարող եք մի թեյի գդալ կաթ կամ ջուր ավելացնել: Միջուկի մի կեսը դնել մի խմորի վրա, մյուս կեսը՝ մյուս: Դնել ուղիղ մեջտեղում՝ երկայնքով: Խմորը մի կողմից վրա բերել, ծածկել միջուկը, վրան հարած դեղնուց քսել, ապա հաջորդ երեսը բերել, ծածկել: Այսպիսով, դեղնուցը սոսնձող դեր կունենա եւ խմորը չի բացվի: Վրայից նույնպես դեղնուց քսել: Վրան քունջութ ցանել, դնել նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը:

Pirog_panrov_5
Երբ լավ կարմրի՝ պատրաստ է:
Կարկանդակը կտրեք միայն սառչելուց հետո:
Բարի ախորժակ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ»
06.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930