Լրահոս
Օրվա լրահոսը

Հրամանատար. «Եթե պետք է մի օր պատերազմ լինի, թո՛ղ լինի այսօր, մենք պատրաստ ենք հենց այսօր»

Սեպտեմբեր 06,2014 22:51

«Համազգային վստահություն բանակին» պարգեւը ստանալուց հետո ինքն եւ իր զինվորներն էլ ավելի ոգեւորվածությամբ են կատարելու իրենց առջեւ դրված խնդիրները

«Գոհունակությամբ կարող եմ նշել, որ հասարակությունը համախմբվել է բանակի շուրջ»,- լրագրողների հետ զրույցում նշեց հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանը:

Նա նշեց, որ համարում է Ադրբեջանի զինված ուժերը նման տարբերակ չի նախընտրում եւ չի փորձում, իսկ սահմանում կատարվածը նա որակեց ադրբեջանական իշխանությունների կողմից չստացված պատվեր: Անդրադառնալով պատերազմի սպառնալիքին՝ Վահագն Ասատրյանը պատասխանեց.

«Եթե պետք է մի օր պատերազմ լինի, թո՛ղ լինի այսօր, մենք պատրաստ ենք հենց այսօր: Նման ոգեւորություն այդ օրերին ապրում էր մեր զինվորությունը՝ թույլ տվե՛ք, հրամանատա՛ր, շարունակել, թույլ տվե՛ք ընդլայնվել, թույլ տվե՛ք առաջ գնալ, բայց սահմանափակ է առայժմ ամեն ինչ, այսքանով առայժմ բավարարվել ենք»:

Հիշեցնենք՝ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, «Համազգային վստահություն» խորհուրդը, Տավուշի մարզի զորամասերից մեկում իր այցի ընթացքում, Վահագն Ասատրյանին հանձնեց «Համազգային վստահություն բանակին» դիպլոմ եւ արձանիկ:

Հրամանատարի խոսքերով՝ այդ պարգեւը ստանալուց հետո ինքն եւ իր զինվորներն էլ ավելի ոգեւորվածությամբ են կատարելու իրենց առջեւ դրված խնդիրները: Նա նշեց, որ ներկայումս զգացվում է հասարակության վստահությունը, եւ թե՛ զինվորը, թե՛ սպայական կազմը զգում են այդ տարբերությունը եւ ոգեւորվում են դրանից.

«Նման գործողություններ ամեն օր կատարվում են, բայց հերոսը չի ծնվում, հերոսը ընթացքում չենք պատրաստում, հերոսը միանգամից ի հայտ է գալիս: Այդ ընթացքում մեր տղաներից շատերը հերոսացան՝ ոչ միայն զոհվելով. Շատ տղաներ այդ արարքը կատարեցին, ու փառք Աստծո, ոչ մի գնդակ չդիպավ իրենց»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Անի շնորհակալ ենք Տավուշի խնդիրները լուսաբանելու համար, Ձեր մտհոդվածները մեծ հետաքրքրությամբ ենք կարդում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930