Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բեռնար Շալանդ. «Պետք է օգտվենք դանիացիների խոցելի կողմերից»

Սեպտեմբեր 06,2014 22:06

Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է. Քիչ առաջ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը.
– Ի՞նչ վիճակում է թիմը մոտենում հանդիպմանը: Ռոբերտ Արզումանյանը պատրա՞ստ է հանդիպմանը:

– Այժմ մենք խնդիրներ չունենք: Ռոբերտը կարող է խաղալ: Վաղն ամեն ինչ կտեսնենք, բայց կարծում եմ ամեն ինչ լավ է: Միայն Հովհաննես Համբարձումյանն է մի փոքր վատառողջ:

– Լատվիայի հետ խաղում Հայաստանը հանդես եկավ 5 պաշտպաններով: Պահպանելո՞ւ եք այդ մարտավարությունը:

– Ես չեմ խոսի մարտավարության մասին, քանի որ Դանիայի համար դա արժեքավոր տեղեկություն կլինի: Իհարկե, մարտավարությունը կարեւոր է, բայց անկախ նրանից. թե ինչ դասավորությամբ հանդես կգանք, պետք է կատարենք առաջադրանքները: Ժամանակակից թիմերը պետք է կարողանան խաղի ընթացքում փոխել մարտավարությունը, կատարել մի շարք տեղաշարժեր: Կարծում եմ, որ Դանիան եւս ի վիճակի է նման բան անել:

– Ի՞նչ տարբերություններ եք տեսնում նախորդ տարվա եւ այս տարվա Դանիաների միջեւ:

– Կարծում եմ, որ ներկայումս Դանիան այլ խաղ է խաղում: Պետք է նշեմ, որ անցած տարվա հանդիպումը յուրահատուկ ստացվեց, քանի որ դանիացիները 40-րդ վայրկյանին գոլ ընդունեցին: Ներկայիս Դանիան շատ հարձակողական ֆուտբոլ է խաղում՝ հյուսիսային տիկի-տակա: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ եթե Դանիան նախորդ տարի 0:4 հաշվով պարտվել է եւ այդ պատճառով թույլ է, ապա նա անխելք է: Դանիային միայն անխելքը կարող է թույլ համարել:

– Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի բացակայության մասին շատ է խոսվում…

– Իհարկե, առանց նրանց շատ դժվար կլինի, բայց մենք պետք է խաղանք: Մենք պետք է որպես թիմ լավ հանդես գանք:

– Լատվիայի հետ խաղի համեմատ ի՞նչ փոփոխություններ կլինեն:

– Կազմը չեմ կարող ասել: Բնականաբար դիտել ենք Դանիայի խաղը եւ կփորձենք օգտագործել նրանց խոցելի տեղերը:

– Ի՞նչ կարող եք ասել հենակետային դիրքի խաղացողների մասին: Մասնավորապես, հայտնի է, որ Կառլեն Մկրտչյանը խնդիր ունի:

– Մկրտչյանը լավագույն մարզավիճակում չէ, քանի որ երկար ժամանակ ակումբ չուներ: Կենտրոնում պետք է կոմպակտ խաղանք: Թիմային գործողություններով պետք է կարողանանք շտկել իրավիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930