Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր զորակոչին ՀՀ-ում 20-30 հոգի կդիմի այլընտրանքային ծառայության. Զեկույց

Սեպտեմբեր 06,2014 19:52

Հայաստանում այլընտրանքային զինվորական ծառայության ստեղծումը էական ձեռք բերում է՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը Ադրբեջանի հետ դե ֆակտո պատերազմի մեջ է, ասված է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտականությունների և պարտավորությունների կատարման հարցերով հանձնաժողովի զեկույցում: 

«Այլընտրանքային ծառայության պետական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ մտավախություններն այն մասին, որ այլընտրանքային ծառայության կդիմեն այն մարդիկ, որոնք փորձում են խուսափել ծառայությունից, անհիմն են եղել», – ասված է զեկույցում՝ նշելով, որ ամեն զորակոչին 20-30 հոգի կդիմի այլընտրանքային ծառայության՝ հիմնականում կրոնական հայացքներից ելնելով:

Յոթ կետից բաղկացած զեկույցում անդրադարձ է եղել նաև սահմանադրական բարեփոխումներին, մասնավորապես ԵԽ-ի հանձնաժողովը նշել է, որ իրենց համար կարևոր է տեսնել, թե ինչպես են սահմանադրական բարեփոխումները ամրապնդում դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը, որն, ըստ նրանց, Հայաստանի ժողովրդավարացման հարցում հիմնական խոչընդոտն է: Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930