Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. ՆԱՏՕ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանն Ալիեւին որակեց բռնապետ, իսկ Ադրբեջանը`բռնապետություն (Տեսանյութ)

Սեպտեմբեր 06,2014 19:24

ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի մոտ երկուսուկես ժամ տեւած նիստերում, քննարկվել են քաղաքական աշնան ընթացքում ՀՀԿ-ի անելիքներին վերաբերվող հարցեր: Այդ մասին, նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել եւ անդրադարձել Ազգային ժողովի մեծամասնության սպասվելիք աշխատանքներին, սահմանադրական բարեփոխումներին, ՀՀԿ ԳՄ աշխատանքներին, կառավարության աշխատանքներին, սպասվող սահմանադրական բարեփոխումներին, նաեւ հայ-թուրքական, ԼՂՀ հարցերին: Նախագահը ներկայացրել է Նյուպորտի հանդիպումների մանրամասները, որտեղ մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:

Հիշեցնենք, գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցան նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը`ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ, մինչ այդ տեղի էր ունեցել նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Aravot.am-ի հարցին`ի՞նչ մանրամասներ է նախագահ Սարգսյանը ներկայացրել Նյուպորտի հանդիպումներից, բացի տրված պաշտոնական տեղեկատվությունից, Շարմազանովն ասաց, որ կարող է իրենց գնահատականները հնչեցնել.«Նախ պետք է նշեմ, որ մինչ այդ հանդիպումը Բաքվում տեղի է ունեցել Ալիև-Էրդողան հանդիպումը, որտեղ Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել ՆԱՏՕ-ում բարձրացնել Ադրբեջանական խնդիրները: Ինչպես հիշում եք, Էրդողանը ՆԱՏՕ-ում խոսեց նույն հռետորաբանությամբ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մինչև չլուծվի, հայ-թուրքական սահմանը չի բացվի: Դուք տեսաք, որ այնտեղ նախագահը հանդես եկավ ելույթով և հստակ մատնանշեց, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չպետք է փոխվի, իսկ խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»:

Էդուարդ Շարմազանովը կարևոր է համարում այն էր, որ ՆԱՏՕ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը ադրբեջանական պետությունը որակեց որպես բռնապետություն, իսկ Ալիևին՝ բռնապետ:

Այլ մանրամասները` տեսանյութում.

Նախագահի ելույթից հետո ելույթներ են ունեցել նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Մարգարիտ Եսայանը, Խոսրով Հարությունյանը եւ այլք: Ելույթները վերաբերվել են քաղաքական աշնանը`ՀՀԿ-ի անելիքներին: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դրական եւ թափանցիկ է գնահատվել կառավարության աշխատանքը: Նիստի ընթացքում Սյունիքի մարզպետի հարցին անդրադարձ չի եղել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Նատոյի գագաթաժողովին մասնակցելը վողջունելի է:

  2. david says:

    Վախ, անվախ առավոտներ հայոց, երբ երկիրս այլաթափվի նոր առավոտ կլինի, անվախ, ազատ, ան….

  3. Aram says:

    Կեցցե Սերժ Սարգսյանը. ամենադեմոկրատ և հումանիստ նախագահն աշխարհի: Ուռա, ուռա, ուռա!!!!!!!!!!!!!

  4. david says:

    Տատս այս գիշեր հոգի տալիս ուրիշ բռնակալի և ուրիշ դժոխք անիծեց:Էդ բռնակալը չլիներ երևի այլ բան ասեր:Ասաց, որ հոգին չի հանգստանա մինչև դժոխք երկիրն ու սերժագենը ղարա չդառնա:Հիմա ես ավելի շատ անելիք ունեմ, էլ խղճի ցավ չունեմ, խնայելու մարդ չունեմ:15-ը բռնապետության վերջն է:Ես խոստացա, ինձ խոստացան, ցավս քար արի, որ քարերն աղամ :

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930