Եվրախորհրդի անդամ պետությունների կողմից պարտականությունների և պարտավորությունների կատարման հարցերով հանձնաժողովը Հայաստանում կատարած ուսումնասիրության ժամանակ այն եզրակացությանն է եկել, որ Հայաստանը շարունակում է առաջընթաց ցուցաբերել Եվրախորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունների հարցում:
Հանձնաժողովը զեկույցում նշել է, որ թեև քաղաքական դաշտը բևեռացված է, տիրում է անվստահության մթնոլորտ և բացակայում է երկխոսությունը, սակայն նկատվում են դրական տեղաշարժեր: Ասվում է, որ դեռևս լուծված չեն որոշ լուրջ թերություններ և խնդիրներ: «Մենք կշարունակենք այս հարցերի շուրջ աշխատել երկրի իշխանությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ և կվերադառնանք այս տարվա վերջին», – ասված է զեկույցում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ