Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյան. «Ես եմ մեղավորը» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 06,2014 17:10

«Ամեն ինչ մի ներկայացրեք ընենց, ոնց որ դուք եք ուզում: Ձեւակերպեք ընենց, ոնց որ կա»,- այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողներին խորհուրդ տվեց ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը`պատասխանելով հարցին Հայաստանը կործանվո՞ւմ է: Աշոտ Աղաբաբյանը, ով խորհրդի նիստին եկել էր թեթեւ գինովցած, փաստորեն, սրբորեն հետեւում է նախագահի կողմից առաջ տարվող թեզին, որ ամեն ինչի մեղավորը լրագրողներն են:

Նա կարծում է, որ եթե լրագրողները ամեն ինչ ներկայացնեն «ընենց, ոնց որ կա» Հայաստանը «այսենց երկիր կըլնի»`մատի ժեստով դրական նշան ցույց տվեց նա: Իր ձեւակերպմամբ, Հայաստանը հիմա շատ լավ երկիր է. «Մեռնեմ Հայաստանի ջանին»:

Լրագրողներից մեկի հարցին`Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի ժամանա՞կ էր լավ, թե՞ հիմա, Աշոտ Աղաբաբյանը երկար լռեց, հետո ասաց. «Ընդհանրապես Հայաստանը էսօր ընենց չի, որ պտի լիներ: Ո՛չ Քոչարյանի, ոչ էլ էսօր»: Aravot.am–ի հարցին`ինչո՞ւ է այդպես, ովքե՞ր են մեղավորները եւ ինչու պատասխանատվության չեն ենթարկվում, պատգամավորն ասաց. «Մեղավորը ես եմ, որ չեմ կարողանում ասեմ, որ հերիք ա, էլի…»: Թե ի՞նչն է «հերիք» եւ ո՞ւմ դա չի կարողանում ասել Աշոտ Աղաբաբյանը, այդպես էլ պարզ չդարձավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930