«Ինձ հարցեր էնտեղ են տալու»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը`ձեռքով ցույց տալով կառավարության նիստերի դահլիճը, որտեղ անցնելու էր ՀՀ խորհրդի նիստը: Լրագրողները նախագահին հորդորել էին մի քանի հարցերի պատասխանել:
Հիշեցնենք, նախագահ Սարգսյանը գիշերն է վերադարձել ՆԱՏՕ-ի գագաթաժողովից, իսկ այսօր տեղի են ունենում ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստեր, որոնց ընթացքում ենթադրվում է, որ նախագահն իր կուսակիցներին մանրամասներ է ներկայացնելու գագաթաժողովում տեղի ունեցած իրադարձություններից:
Նկատենք, որ սա առաջին դեպքն էր, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցում էր նախագահի մակարդակով, այն էլ աշխարհաքաղաքական նման բարդ իրավիճակում: ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցում է նաեւ նախագահի եղբայրը`Ալեքսանդր Սարգսյանը: Նրան, մեքենայից իջնելուն պես, շրջապատեցին թիկնապահները: Տեսնելով իրեն լուսանկարող լրագրողներին, Ալեքսանդր Սարգսյանը վրդովվեց. «Կարող ա գիտեք, գալիվուդյան աստղ եմ»: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հա, աստղ ես, բայց երբեմնի քաղածդ մոշի գույնի աստղ չես, այլ ղարա: