Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերի երիտասարդները քննարկում են ՀՀ հիմնախնդիրները

Սեպտեմբեր 06,2014 15:25

Ծաղկաձորում շարունակվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած «Երկխոսություն. երիտասարդները հանուն փոփոխությունների» խորագրով միջկուսակցական քաղաքական երիտասարդական համաժողովը։ Այն իրականացվում է «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի հետ համագործակցաբար։ Համաժողովին մասնակցում է հայաստանյան 9 քաղաքական կազմակերպություն (իշխանական և ընդդիմադիր)։

Քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչների հետ հանդիպել և ՀՀ կառավարության բարեփոխումները ներկայացրել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը։ Պարոն Գաբրիելյանը նշում է, որ կարևոր է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը մանրամասնորեն պատկերացնեն կառավարության գործառույթներն ու նրա կողմից իրականացվող ջանքերը՝ իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ Եվ խիստ ցանկալի է, որպեսզի դա սկսի հենց երիտասարդներից։ Վաչե Գաբրիելյանը, անդրադառնալով համաժողովի շրջանակներում ընդդիմադիր երիտասարդների հետ հանդիպում-քննարկմանը, նկատեց, որ այն արդյունավետ էր, և երկխոսությունը ստացվեց։
Այսօր երիտասարդ քաղաքական գործիչներն անդրադարձել են PR տեխնոլոգիաներին, «ԶԼՄ-ները՝ որպես քաղաքական գործընթացների դերակատար», «Հանրային խոսք և հռետորաբանություն» թեմաներին։ Այս թեմաների շուրջ դասախոսություններ են կարդացել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը, առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը։

Աստղիկ Ավետիսյանը նշեց, որ երիտասարդ քաղաքական գործիչների համար PR տեխնոլոգիաներին տիրապետելը խիստ անհրաժեշտ է։ «Կարևոր է, որպեսզի երիտասարդները կարողանան թիմային աշխատանք ձևավորել, ճիշտ արտահայտեն սեփական մտքերը և ստեղծարար լինեն։ Հետաքրքիր էր լսել տարբեր կուսակցությունները ներկայացնող երիտասարդների մոտեցումներ»,- նշեց Աստղիկ Ավետիսյանը՝ շեշտելով երկրի տարբեր քաղաքական ուժերի, հատկապես երիտասարդ գործիչների միջև հաղորդակցային և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը։

Եռօրյա համաժողովի ընթացքում տեղի կունենա նաև միջկուսակցական քննարկում, որը կանցկացվի World Cafe («համաշխարհային սրճարան») տեխնոլոգիայի կիրառմամբ։ Բոլոր մասնակիցները տարբեր թեմաների շուրջ ոչ ֆորմալ մթնոլորտում կիրականացնեն քննարկում և կփորձեն գտնել կուսակցությունների միջև առկա տեսակետների ընդհանուր եզրեր այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, ժողովրդագրական հիմնախնդիրները և այլն։

Նշենք, որ «Երկխոսություն. երիտասարդները հանուն փոփոխությունների» խորագրով միջկուսակցական երիտասարդական համաժողովը կյանքի է կոչվել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի հայտարարած մրցույթում հաղթեքու արդյունքում։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930