News.am. Անդրադառնալով երեկ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի հրապարակած նոր փաստերին, թե ձայնագրությունը վերծանվել է եւ մի կին գոռում է, թե «Տիգրան, ինչի՞ տվիր սպանիր»՝ Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ նման բան չկա: «Ձայնագրությունները կան, հարյուր անգամ քննարկվել է, նման բան չկա, ինքը մի տարի է ամեն ինչ խեղաթյուրում է»,- նշեց նա: Հարցին, թե եթե մարզպետ նշանակվեք, ինչպես պետք է գնաք ու աշխատեք՝ հաշվի առնելով Բուդաղյանների հետ ունեցած լարվածությունը, նա այսպես պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում՝ ո՞նց պիտի գնաք աշխատեմ, ես մարզպետ չեմ, բայց շաբաթվա կեսը մարզում եմ լինում, նման խնդիրներ չունեմ»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: